«ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:
Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: Եւ հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը:
Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել:
Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին:
Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ եւ զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց եւ հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»:
Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Այդ օրերին, ինչպես նաեւ, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, եւ հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ:
Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու:
Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն: Եւ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝ ավելի վտանգավոր են լինելու:
Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ:
Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.