Ապրիլի 16-21-ը Ադրբեջանում անկացվել են լայնածավալ զորավարժություններ, որին, ըստ Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության, մասնակցել է մինչև 30 հազար զինծառայող, գործարկվել է ավելի քան 250 միավոր տանկ ու զրահամեքենա, մինչև 200 հրթիռա-հրետանային կայանք, 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և զինատեսակներ: Ադրբեջանի ՊՆ-ի մեկ այլ հաղորդագրոթյան համաձայն, մայիսի 1-5-ը կանցկացվեն Ադրբեջանի ու Թուրքիայի ստորաբաժանումների համատեղ տակտիկական զորավարժությունները: Այն անցկացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջև համակարգումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև ստորաբաժանումների պատրաստության բարձրացումը։
Թեև թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կոնկրետ վայրը չի նշվում, բայց տրամաբանական է, որ դրանք կանցկացվեն Նախիջևանում, որը ներկայումս Ադրբեջանի կազմում է, բայց փաստացի այստեղ շատ մեծ է սահմանակից Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը: Նախիջևանում պաշտոնապես չկա թուրքական ռազմաբազա, բայց հայտնի փաստ է, որ Նախիջևանը վաղուց վերահսկվում է Թուրքիայի կողմից ռազմական առումով: Եվ այս իմաստով կայանալիք զորավարժությունները, ընդհանրապես նախիջևանյան ուղղությունը չեն կարող անտեսվել Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ հատկապես ու գլխավորապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե ապրիլի 16-21-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժությունները կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ, դրանք ընդամենը պլանային զորավարժություններ են: Հայաստանցի և ռուսաստանցի մի շարք փորձագետներ հակառակ կարծիքն ունեն՝ ասելով, որ ադրբեջանական զորավարժությունները ուղղակիորեն կապված են ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի նոր հնարավոր ռազմական հարձակման հետ:
Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմը կարող է զորավարժությունների պատրվակով մոտեցնել իր զորքերը Արցախի հետ սահմանին՝ ռազմական հարձակում սկսելու նպատակով: Զորավարժություններին թուրքական զինուժի մասնակցությունը առավել մտահոգիչ է Հայաստանի տեսանկյունից, անկախ նրանից՝ թուրքական կողմը մասնակցում է զուտ խորհրդատվական մակարդակով, թե մարտական միավորների և անձնակազմի տեսքով, բայց սա իրականոււմ նորություն չէ մեզ համար: Ի վերջո, գլոբալ առումով, Թուրքիան և Ադրբեջանը միասնական տարածաշրջանային քաղաքականություն վարող սուբյեկտներ են:
«Հայկական կողմը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի զորավարժություններին և մարտական բարձր պատրաստություն ունենա այսպիսի օրերին, որովհետև շատ հաճախ զորավարժությունները կարող են պատերազմի նախերգանք հանդիսանալ: Տեսականորեն հնարավոր է, որ զորավարժությունների պատրվակով զորքերը մոտեցվեն սահմանին, որովհետև ամեն դեպքում զորավարժությունը նաև հակառակորդի մոտ երկյուղ սերմանելու, վախեցնելու միջոց է: Զորավարժությունների պատրվակով սահմանին մոտեցված զորքերը կարող են անսպասելիորեն հրաման ստանալ անմիջական ռազմական գործողությունների անցնելու կամ մյուս տարբերակով՝ զորավարժությունների օրերին հատկապես սաստկանում են դիվերսիոն ներթափանցումները կամ սադրանքները շփման գծով: Բայց որևէ նորություն չկա: Մենք պետք է զբաղվենք մեր բանակաշինությամբ՝ քաջ գիտենալով, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ունենք մեր պետական գոյությունն իսկ չհանդուրժող հարևաններ»,- մեկնաբանեց Ալեքսանդր Քանանյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.