Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը այսօր ներկա է գտնվել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իր դեմ հարուցված գործով դատական նիստին և հավաստիացրել, որ «փախնելու մտադրություն» չունի:
«Խոսեց, ու բավականին տեղին խոսեց, այն առումով, որ հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ», — դատական նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: — «Ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել: Այսպես ասեց՝ ումից և ինչի համար պետքա փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ: Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումը անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում», — հավելեց փաստաբանը:
Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու դիմումը և վաղն առավոտյան կհրապարակի որոշումը:
Փաստաբանը նշեց, որ դատական նիստի ընթացքում թե՛ դատախազը, թե՛ գործով քննիչը առարկել են Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
«Ընդամենը այս հիմքով, որ՝ գտնում ենք առաջին ատյանի որոշումը օրինական ու հիմնավոր է: Իմ կողմից մատնանշված փաստարկների վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չներկայացվեց», — ասաց Ավետիս Քալաշյանը: — «Ոչ մի ցուցմունք չկա: Այդ ընթացքում Սամվել Բաբայանի հետ կապված կատարվել է ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում Սանասար Գաբրիելյանի հետ, որը, ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն ունի այդ «Իգլա»-ի հետ»:
Մեր հիշեցմանը, որ իր նախորդ ասուլիսում փաստաբանը հայտարարել էր, որ թեև մեղադրանքները չեն ընդունում, սակայն Սամվել Բաբայանը այնուամենայնիվ ինչ-որ առնչություն ունի «Իգլա»-ի գործի հետ կապված և հավելել, որ դեռևս ժամանակը չէ փակագծերը բացելու: Հարցին՝ այսօր կարո՞ղ է այս հարցում պարզություն մտցնել, Քալաշյանը պատասխանեց․ — «Ոչ, չեմ կարող: Դա կախված է միմիայն իմ պաշտպանյալի շահերից»:
«Ազատության» հարցին՝ իր ելույթում Սամվել Բաբայանը որևէ քաղաքական հայտարարություն հնչեցրե՞լ է, փաստաբանը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Հիշեցմանը, թե ինքը նախկինում խուսափում էր նշել, Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, թե ոչ, փաստաբանը արձագանքեց․ — «Ես ոչ թե խուսափել եմ ասելուց այդ միտքը, այլ ես հստակ ասել եմ, նորից եմ պնդում՝ ես, որպես փաստաբան, այս հարցին նայում եմ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, անցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: «Օհանյան — Րաֆֆի — Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ազատազրկման մեջ՝ նախկին նախարարի ձերբակալությունը որակելով իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն և հայտարարելով, որ պայքարելու են նրան ազատելու համար:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.