Օրերս զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված Վայքի բնակչուհի Հայարփի Տոնոյանի նորածնի մահվան դեպքի կապակցությամբ Առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին, 20:45-ին կեսարյան հատմամբ ծննդալուծված Հայարփի Տոնոյանի բժշկական փաստաթղթերը, նորածնի պաթանատոմիական հետազոտության նախնական արդյունքները, զրույց է անցկացվել ծննդկանի հարազատների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունից։
«Նախնական ուսումնասիրությամբ, որին մասնակցել են ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ.Ա.Աբրահամյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Ա.Բեգլարյանը, պարզվել է.
Հայարփի Տոնոյանի նախածննդյան հսկողությունն իրականացվել է Վայքի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում, ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգով, անհրաժեշտ ծավալով և ժամկետներում:
Հաշվի առնելով պտղի հետույքային առաջադրությունն ու բարդացած մանկաբարձական անամնեզը (2 ինքնաբեր վիժում և ներարգանդային վիրուսային վարակ)` պլանավորվել է կնոջը ծննդալուծել պլանային կեսարյան հատման վիրահատության միջոցով սպասվող ծննդաբերության ժամկետից (20.09.2011թ.) 10 օր առաջ` 10.09.2011թ., որի մասին տեղեկատվություն է տրամադրվել հղիին և նրա հարազատներին:
Սեպտեմբերի 4-ին 18:30-ին հղին դիմել է Վայքի կանանց կոնսուլտացիա արյունային արտադրության գանգատով: Նախածննդյան հսկողությունն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգ Մ.Հովհաննիսյանի կողմից ախտորոշվել է. «Հղիություն 37-38 շաբաթ, հետույքային առաջադրություն, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում»:
Նկատի ունենալով հղիի ընդհանուր վիճակը, հեմոդինամիկ կայուն ցուցանիշները, ծննդաբերական գործունեության բացակայությունը, ինչպես նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կադրային և սարքավորումային հագեցվածությունը, ծննդալուծման համար հղին ուղեգրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ուր նա ընդունվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին:
Բժշկական կենտրոնում Հայարփի Տոնոյանը ենթարկվել է շտապ հետազոտման և կեսարյան հատմամբ ծննդալուծվել, դուրս է բերվել նորածինը` 2800.0 գրամ քաշով և 47 սմ հասակով, ասֆիքսիայով: Նեոնատոլոգի և անեսթեզիոլոգի կողմից անմիջապես իրականացվել են առաջնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի միջոցառումներ: Նորածնի բուժումը համաձայնեցվել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգի հետ: Բացի այդ Եղեգնաձորի բժշկական կենտրոն է ժամանել «Մուրացան հիվանդանոցային համալիրի» նորածնային արագ արձագանքման ծառայությունը` ռեանիմոբիլով, և համատեղ շարունակվել է նորածնի ինտենսիվ բուժումը:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ ծնվելուց 3.5 ժամ անց` սեպտեմբերի 5-ին 0 ժամ 15րոպեին արձանագրվել է նորածնի մահը:
Նորածինը ենթարկվել է պաթանատոմիական հետազատության «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում: Նախնական ախտորոշումն է. «Ներարգանդային վարակ, ներարգանդային թոքաբորբ»:
Բուժաշխատողների ջանքերի և մասնագիտական պատշաճ գործելակերպի շնորհիվ հաջողվել է փրկել ոչ միայն Հայարփի Տոնոյանի կյանքը, այլև պահպանել նրա մանկածնման կարողությունը: Ծննդկանը դուրս է գրվել հետծննդյան 6-րդ օրը, բավարար վիճակով:
Ելնելով վերոհիշյալից և գնահատելով ծննդկան Հայարփի Տոնոյանի ծննդալուծման գործընթացի մասնագիտական վարման և կազմակերպական գործելակերպը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության նախնական գնահատմամբ, դեպքի վարման կազմակերպական և մասնագիտական սխալներ չեն արձանագրվել:
Ծննդկանի հարազատների հետ հեռախոսազրույցից պարզվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներում դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրվել է լրագրողների նախաձեռնությամբ: Ծննդկանը և հարազատները բողոք և դժգոհություններ չունեն»,- ասվում է հաղորդագրությունում:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.