Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է, եկեղեցու գլխավոր տոներից մեկը: Աստծո որդին իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:
Զատկի տոնի անցկացման, մերօրյա և անցյալում դրա նշման առանձնահատկությունների մասին «Հայկական Վարկածը» զրուցեց ազգագրագետ Սոնյա Պապիկյանի հետ:
«Ի սկզբանե հեթանոսական ժամանակներից ի վեր հայերիս մոտ այն նշվել է որպես երկրագործական ծես՝ հացահատիկի արտերի մեռնող և հարություն առնող հոգիների պատվին, հետո արդեն՝ վերափոխվել և նոր մեկնաբանություն է ստացել քրիստոնեական եկեղեցու կողմից: Այն բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ և ամենասպասված տոնն էր , որը կատարվում է գարնան գիշերահավասարից և Լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակի օրը: Շարժական է 35 օրերի միջև՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը:
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին՝ մինչև Հայաստանի խորհրդայնացումը Զատիկը տոնվում էր մեծ շուքով, իսկ քանի որ խորհրդային իշխանությունները չէին ընդունում կրոնը, և ամեն կերպ խոչընդոտում էին եկեղացական տաղավար տոների անցկացմանը, ուստի խորհրդային 70 տարիների ընթացքում այն կամ չի տոնվել կամ տոնվել է շատ անշուք», -պատմեց տիկին Պապիկյանը:
— Ո՞րն էր տոնի խորհուրդը և ինչպես էր այն տոնվում:
— Տոնի ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքն էր՝ երկարատև ձմեռվանից հետո, տարվա եղանակների զատվելու և իրարից բաժանվելու գաղափարը: Բնությունը զարդարվում է կանաչով, ծաղկում են ծառերը, վերադառնում են չվող թռչունները: Այսինքն՝ զատիկ բառի մեկնություններից է ազատվելը նաև զատվելը ցրտից, ձմռան երկարաձիգ միապաղաղությունից, ինչպես նաև յոթշաբաթյա խիստ պասից:
— Արդյո՞ք բնության զարթոնքի հետ է կապված զատկական սեղանին կանաչիի՝ որպես կարևոր կերակուր լինելու, ինչպես նաև ծլեցված հացահատիկով ափսեն սեղանին որպես զարդ ունենալու փաստը:
— Այո՛, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին իրականում արդեն կա վայրի կանաչիների մեծ տեսականի, որոնք էլ հենց դառնում են տոնական սեղանի զարդերից մեկը: Ինչ վերաբերում է ծլեցված հացահատկին, քանի որ տոնի խորհուրդը մեռնող-հարություն առնող ցորենն է, և ձյան շերտի հալվելուց հետո աշնանացանի արտերն արդեն կանաչ են, այն հայտնվում է որպես վկայումն այդ իրականության և դրսևորում մարդու խոնարհումը և երախտագիտությունը ապագա հացին: Ներկված ձվերը՝ որպես կյանքի հարատևման խորհրդանիշ, դրվում են հենց այդ ափսեում: Այսօր ցորենի փոխարեն սեղանին կարող է հայտնվել այլ՝ ցանկացած աճեցված հացահատիկ, որից իմաստը չի փոխվում: Ի վերջո, անցյալում տոների մեծագույն մասը միտված էր սիրաշահելու աստվածություններին՝ բերքառատ տարի ունենալու ակնկալիքով, որպեսզի «հացն օջախից չպակասի»:
— Իսկ ի՞նչ տարբերություն կա անցյալում և մեր օրերում տոնի անցկացման միջև:
— Տարբերությունը բավականաչափ մեծ է հենց միայն նրանով, որ անցյալում դա իրոք տոն էր, շատ սպասված, իր որոշակի ծիսական հացկերույթներով, հասարակական տոնախմբություններով: Զատկի առավոտյան մատուցվում էր Սուրբ Պատարագ, որից հետո տնետուն անցնելով մարդիկ իրար հայտնում էին Սուրբ Հարության ավետիսը՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մեզի , Ձեզի մեծ ավետիս» և ստանում պատասխանը՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ժամերգությունից հետո շատերը, նախապես պայմանավորված լինելով, «ողջումախպեր» կամ «ողջումաքույր» էին դառնում, այսինքն՝ քահանայի օրհնությամբ եղբայրանում և քույրանում էին: Այս քույր-եղբայրությունը սրբորեն պահվում էր և ողջունվում ու հարգվում հասարակության կողմից: Նրանց միջև այնուհետև ամուսնությունն արգելվում էր:
Զատկական կիրակին ողջ Հայաստանով ընդունված էր հասարական մատաղ՝ «ախար» անելը, որի համար միջոցներ հավաքում էր ամբողջ համայնքը, և որը եփվում էր շաբաթ-լույս կիրակի գիշերը: Առաջին պատառը, որ պատարագից հետո ընդունում էին Զատկի օրը, դա մի կտոր ախարն էր, որը բաժանվում էր բոլորին: Քահանաները տիրացուների հետ այդ օրը տնետուն էին այցելում, տնօրհնեք կատարում: Տներում խոնչի (սեղան) վրա դրվում էր թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլն, որպեսզի օջախն օրհնվի և մթերքը շատանա: Մարդիկ այցելում էին միմյանց, իրարից խռովածներն ու նույնիսկ թշնամիները հաշտվում էին: Սփյուռքում այսօր էլ ընդունված է տնօրհնությունը:
— Իսկ պահպանվե՞լ են արդյոք ախարի պատրաստման հետքեր մեր օրերում:
— Գրեթե ոչ: Համենայն դեպս, ինձ նման դեպքեր հայտնի չեն: Ներկվում էր ձու՝ միայն կարմիր գույնով, երբեմն նախշվում կանաչիի տերևներով: Կարմիրը Քրիստոսի հեղած արյունն էր խորհրդանշում: Ներկը հիմնականում սոխի կեղևն ու տորոնն էին: Զատկական այդ ներկված ձվերը երեք օր շարունակ երեխաների, պատանիների խաղերի հիմնական առարկաներն էին:
— Մեր օրերում նոր հանգուցյալ ունեցող օջախներում զատկական ձուն չեն ներկում, որին դեմ է եկեղեցին: Ինչպե՞ս է եղել անցյալում:
— Ե՛վ Զատիկը, և՛ Սուրբ Խաչը եղել են ուրախության տոներ, անց են կացվել մեծ տոնախմբություններով, երգ ու պարով, հաճախ մեռելոցի օրը սեղանները բացվել են հենց գերեզմանոցում և երգուպարով ուղեկցվել, բնականաբար, ձուն նույնպես ներկված է եղել, քանզի դա տոն էր, ոչ թե սուգ, ինչպիսին դարձել է այսօր: Դրանով էլ բացատրվում է եկեղեցու դեմ լինելը և հորդորը՝ այնուամենայնիվ ձվերը ներկել: Այսօր տոնի ընթացքը փոխվել է: Շաբաթ օրը երեկոյան ժամը 5–ից հետո բոլոր տների սեղաններին պետք է լինի ներկված խաշած ձու, տապակած կանաչի, բրնձով-չամիչով փլավ (նույնպես հացահատիկ է և չամիչի հետ միասին խորհրդանշում է առատություն և պտղաբերություն), խաշած ձուկ (ավետում է Քրիստոսի՝ սովյալներին կերակրելու փաստը), կարմիր գինի (Քրիստոսի արյունը), և շատ կանաչիներ՝ հատկապես թարխուն: Խմորեղենը նույնպես սեղանին առկա է, ինչպես անցյալում, միայն մի տարբերությամբ, որ այսօր տեսականին չի սահմանափակվում միայն գաթայով: Եկեղեցի գնում են ոչ բոլորը, ձուն ներկում են տարբեր գույների, նույնիսկ այդ գործում կա մրցակցություն: Մեռելոցի օրը, որը, ինչպես նշեցի, առաջներում նախնիների հետ տոնն անցկացնելու ուղղվածություն ուներ, այսօր վերածվել է նախնիներին հարգելու, նրանց գերեզմանին այցելության և հիշատակելու օրվա: Ինչ վերաբերում է երիտասարդական տոնախմբություններին, դրանցից մնացել է միայն ձվակռիվը, որը չունի այն թափը, ինչ առաջներում էր, երբ մի խաղացող կարող էր դույլերով ձու հավաքել իր խաղընկերներից:
Անուշ Կրկյաշարյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.