«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, մեկնել էր Հնդկաստան և հաղորդման շրջանակներում հանդիպել բոլիվուդյան հեռուստասերիալների հայտնի դերասաններին: Asekose.am-ը զրուցել է Վարդանի հետ Հնդկաստան կատարած ճանապարհորդության, դերասանների հետ հանդիպման, նրանց հետ աշխատելու դժվարությունների, Հայաստանի և հայերի մասին նրանց ունեցած պատկերացումների մասին և ոչ միայն:
— Վարդան, նախ կցանկանայի`մի փոքր պատմեիք Հնդկաստան կատարած Ձեր ուղևորության և Ձեր տպավորությունների մասին:Կարծես այն տարբերվում էր նախորդներից նրանով, որ հանդիպեցիք բոլիվուդյան հայտնի դերասանների, և եթե չեմ սխալվում, սա Ձեր տուրիստական գործակալության առաջին ուղևորությունն էր:
— Այո՛, այս ճանապարհորդությունը բավական դժվար էր ինձ համար, քանի որ, նախևառաջ, այն իմ տուրիստական ընկերության կազմակերպած առաջին ճանապարհորդությունն էր: 12 հոգի ինձ հետ մեկնել էին Հնդկաստան: Ես նրանց համար կազմակերպել էի անմոռաց օրեր: Բացի դրանից`խմբի հետ միասին մեկնեցինք նաև Մումբայ քաղաք, որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք մի շարք դերասանների հետ, ովքեր բավականին ճանաչված են այնտեղ: Հանդիպմանը ներկա էին նաև մեզ հետ մեկնած ճանապարհորդները. նրանք ևս առիթ ունեցան հայտնվելու հնդկական սերիալի նկարահանման հրապարակում: Կարծում եմ` նրանք դեռ երկար կհիշեն այդ օրերը, ես` ևս: Շուտով ևս մի ճանապարհորդություն կլինի դեպի Հնդկաստան և Թայլանդ:
— Ինչպե՞ս կարողացաք իրականացնել հանդիպումները բոլիվուդյան հայտնի դերասանների հետ, արդյո՞ք նրանք հեշտ համաձայնվեցին նկարահանվել հաղորդման շրջանակներում: Կարո՞ղ եք առանձնացնել նրանց, ովքեր աչքի ընկան իրենց անմիջականությամբ:
— Պետք է ասեմ, որ նրանց գտնելը ոչ թե բարդ էր, այլ շատ բարդ էր: Իհարկե, մեզ շատ էին օգնում, գլխավոր օգնականի մասին շուտով կխոսեմ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Վատ էր, որ մի քանիսի հետ չստացվեց հանդիպել, բայց ամեն բան անում եմ` այդ բացը լրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետ աշխատելուն, պետք է նշեմ, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ շատերը նույնիսկ հարցերն էին նախապես պահանջում: Բայց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր այնքան ջերմ, որ հետո նրանց հետ ընկերացանք: Ամենատպավորիչ հանդիպումն ինձ համար փոքրիկ Չակորի հետ հանդիպումն էր: Հիացած եմ այդ ֆանտաստիկ երեխայով. նման դաստիարակություն ունեցող, կիրթ, գեղեցիկ երեխա ամեն անգամ չես հանդիպի:
— Ձեր գրառումներից մեկում անդրադարձել էիք Թինա Դատտային (Իչային)՝ նշելով, որ զզվում եք մեծամիտ և գոռոզ մարդկանցից: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
-Իրականում նրա հետ մենք պետք է հանդիպեինք: Հետո, չգիտես ինչու, հասկանալով, որ մեր երկրում ինքը շատ հայտնի է` սկսեց իրեն երևակայել և աստղային պահվածք ցույց տալ` փոխանակ իրեն դրանից լավ զգար: Չեմ սիրում նման բաներ: Իհարկե, շատ եմ ցավում դրա համար: Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են նրան սիրում, բայց նա շատ գոռոզ է: Պետք է նշեմ, որ որևէ մերժում նրա կողմից չի եղել, բայց կան բաներ, որոնցից ես հիասթափվեցի և այլևս ցանկություն չունեմ նրան հանդիպելու:
— Վարդան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ ամեն գնով փորձելու եք նկարահանել Ռաշամի Դեսանին (Տապասիային), ով Ձեզանից բավականմեծ գումար էր պահանջել 40 րոպե նկարահանվելու համար: սակայն Ձեր վերջին գրառման մեջ բավականին դրական էիք արտահայտվել նրա մասին: Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս կարողացքա նրան ներգրավվել նկարահանումներին, նրա պահանջած գումարի մասին խոսակցություններ եղե՞լ են :
— Այո՛, իրականում, երբ մենք առաջին անգամ կապ հաստատեցինք նրանց հետ, նրանք, ցավոք, քիչ բան գիտեին մեր երկրի մասին, և նրանց պատկերացմամբ` մենք համաշխարհային շատ հարուստ հեռուստաալիքների նման ենք, որոնք վճարում են հարցազրույցի ամեն րոպեի համար: Բայց մենք կարողացանք բացատրել, որ եթե յուրաքանչոյւրին վճարենք 48.000 դոլար, ապա կսնանկանաք այդ դեպքում (ժպտում է): Այս դեպքում օգնեցին կապերը: Ես շատ նպատակասլաց մարդ եմ. եթե մի բան որոշել եմ, դա փոփոխման ենթակա չէ: Հանդիպեցին Տապասիայի դերակատարի հետ, ու շատ զարմացա. հրաշալի անձնավորություն, շատ ակտիվ, շատ ջերմ, բնական, նա ինձ շատ դուր եկավ:
-Վարդան, Դուք պարբերաբար տեսանյութեր էիք հրապարակում սոցցանցերի Ձեր էջերում, որոնցում բոլիվուդյան դերասանները հայերեն էին խոսում, և հարկ է նշել, որ նրանց մոտ լավ էր ստացվում: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ գիտեն հայերի և Հայաստանի մասին, արդյո՞ք գիտեն, որ բավականաչափ հասցրել են սիրվել հայ հեռուստադիտողների կողմից
— Ցավոք, ոչ ոք բացարձակ ոչ մի բան չգիտեր Հայաստանի մասին, ինչը, իհարկե, շատ էր նյարդայնացնում: Ամեն անգամ այն հարցին, թե ինչ գիտեն Հայաստանի մասին, նրանք խնդրում էին, որ օգնեմ իրենց պատասխանել: Դա, իհարկե, շատ ցավալի էր, բայց կարևորն այն է, որ արդեն իմացան, և եթե մեկ անգամ էլ այցելեն Հայաստան, ավելի լավ կիմանան ամեն ինչ և նույնիսկ կպատմեն բոլորին:
— Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաև, որ փորձելու եք կազմակերպել նրանց այցը Հայաստան: Արդյո՞ք այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել եք:
— Այո՛, բավական մեծ քայլեր արդեն ձեռնարկել եմ, հուսով եմ` կստացվի: Չգիտեմ`նրանցից ով կլինի, բայց ախատում եմ այդ ուղղությամբ: Շատ կցանկանամ նրանց ցույց տալ մեր երկրի կարևորագույն վայրերը, ուզում եմ` տեսնեն, թե ինչ լավն ենք մենք` հայերս, ուզում եմ` փորձեն մեր խոհանոցը, սիրեն մեր երիտասարդներին: Հնդկաստանում նման 1000-ավոր հեռուստասերիալներ կան, շատերն այնտեղ նրանց չեն էլ ճանաչում: Հավատացեք, նրանք այսօր ավելի շատ ճանաչված են Հնդկաստանից դուրս, քան իրենց երկրում օրինակ` Վրաստանում, Ինդոնեզիայում և այլն: Ուստի, նրանցից յուրաքանչյուրի` մեր երկրում արված լուսանկարը կարող է ստիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այցելել Հայաստան. ինձ համար դա շատ կարևոր է:
— Վարդան, Դուք բավական ակտիվ էիք այդ շրջանում սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էիք հրապարակում՝ բոլիվուդան դերասանների մասնակցությամբ: Այս շրջանում «Տնից հեռու» հաղորդման նատմամբ հետաքրքրությունը կարելի է ասել` բազմապատկվել է: Արդյո՞ք Դուք այդ դերասաններին ներգրավվել եք ինչ-որ տեղ նաև հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով հայ հանրության շրջանում նրանց նկատմամբ տածած հետաքրքրությունը:
-Իհարկե, առաջնային նպատակը դա էր, բացի դրանից` ծրագիրը ճանապարհորդության մասին է, և ինչու ոչ. եթե մարդկանց հետաքրքիր է, ապա ես կազմակերպում եմ: Իրականում, «Տնից հեռու»-ն, ըստ իս`բավականին լավ, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է . մարդիկ կարող են դիտել և շատ բան իմանալ այս կամ այլ երկրի մասին: Իսկ այն, որ այս անգամ ծրագրի շրջանակներում կլինեն նաև հայտնի դերասաններ, ինձ միայն հաճելի է:
Աղբյուր՝ asekose.am:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.