«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ, գրող Արծրուն Պեպանյանը
– Պարոն Պեպանյան, Դուք հաճախ եք հիշատակում շումերներին, որ Հայաստանը համարում էին սրբազան օրենքների երկիր: Այս ընտրությունների ժամանակ և՞ս Հայաստանը որպես սրբազան օրենքների երկիր երևաց:
– Ոչ, չերևաց: Չէր էլ կարող երևալ: Քանի որ այսօր Հայաստանում ապրող մարդիկ շատ քիչ առնչություն ունեն այն մարդկանց հետ, ովքեր ապրել են այն ժամանակներում, երբ Հայաստանն այդպիսին է որակվել:
– Ի՞նչ է պատահել. գե՞նն է փոխվել մեր ժողովրդի:
– Չէ: Փոխվել է մտածողությունը, աշխարհընկալումը, վարքը:
– Իսկ ինչո՞ւ է փոխվել: Ի՞նչ հանգամանքների ազդեցության տակ է փոխվել:
– Դա շատ բարդ հարց է, և մեկ հարցազրույցի մեջ հնարավոր չէ տեղավորվել: Նաև այդ հարցի պատասխանը պետք է գտնվի: Իհարկե, մոտավորապես այն կա, բայց կարելի է առավել որոշակիացնել: Իսկ ընդհանուր առմամբ փոխվել է այն պատճառով, քանի որ մեր ժողովուրդն ընկել է մշակութային և այլևայլ օտար ազդեցությունների տակ:
Հատկապես վերջին հազար տարում եղել է օտարի լծի տակ: Իսկ դա սոսկալիորեն փոխում է մարդուն:
– Հիմա ի՞նչ` մենք երբևէ կկարողանա՞նք կրկին սրբազան օրենքների երկիր լինել, թե՞ այդ մտքից ձեռք քաշենք:
– Մենք հարկադրված ենք լինել սրբազան օրենքների երկիր:
– Ինչո՞ւ:
– Որովհետև դա է մեր ճակատագիրը:
– Իսկ եթե չկարողանա՞նք. ինչպես պատմությունն է ցույց տալիս, որ չենք կարողանում:
– Այդ դեպքում մեզ կջնջեն աշխարհի երեսից:
– Թե՞ ինքներս մեզ կջնջենք:
– Բոլոր դեպքերում կվերանանք: Թե մենք մեզ կուտենք, թե ուրիշը կուտի, այդքան էական չէ:
– Իսկ գիտակցողներ կա՞ն , որ դա այդպես է, և նման վտանգ կա մեր գլխին կախված:
– Մեկի հետ դու խոսում ես: Մեկի հետ էլ ես եմ խոսում այս պահին:
– Բայց մեր ձեռքին լծակ չկա, մենք ոչինչ անել չենք կարող:
– Մի ասա `ոչինչ անել չենք կարող: Լծակ չունե՞նք` կունենա՛նք. ի՞նչ է եղել: Պարտադի՞ր է նախագահ լինենք, որ ժողովրդի վրա ազդենք: Ժամանակին գաղափարական, հոգևոր մեծ հեղափոխությունները ո՞նց են եղել: Կարո՞ղ է թագավորը միանգամից է դարձել այդ կրոնի հետևորդը: Ընդհակառակը` գաղափարակիրները հալածվել են, ճնշվել են… Է՜, ո՞ր կրոնն է սկզբից լծակ ունեցել: Հետո մարդիկ ձևը գտել են:
– Իսկ ի՞նչ ես կարծում` մենք մի փոքր առաջ գնացե՞լ ենք այս հարցում, թե էլի նախնական–նախնական կետում ենք:
– Մենք հիմա մի շատ լավ կետում ենք: Մենք հիմա իմաստնացման փուլ ենք անցնում: Եթե նայենք այսօր և հինգ օր առաջ, ապա ազգը բավականին իմաստնացել է: Ճիշտ է` նա զայրացած է պատկերը տեսնելով, բայց նաև իմաստնացած է, և այլևս չի հավատա այն մարդկաց, ովքեր երեկ իրեն ինչ–որ բաներ էին ասում: Նա գիտի արդեն որն է սխալը:
Իսկ դա շատ մեծ բան է: Մենք մեծ ձեռքբերում ունենք: Ճիշտ է, մարդկանց երազանքները քանի որ չեն իրականացել, ագրեսիվացել են: Բայց իրականում զարգացման նոր փուլ են մտնում` իմաստնանում են:
– Լա՛վ, այդ իմաստնացման դիմաց շատ չե՞նք վճարում:
– Դա մեր խելքից է գալիս: Եթե լավ խելք ունենայինք, վաղուց մեր հարցերը լուծած կլինեինք: Բայց քանի որ դարերի ազդեցությունը շատ խորն է եղել, դա խանգարում է, որ մենք ռացիոնալ մտածեինք, իմաստուն խոսք լսեինք, արագորեն հասկանայինք` ո՞վ է առաջնորդը և ո՞վ է կեղծ առաջնորդը: Իհարկե, նկատի ունեմ ժողովրդի մեծ մասին:
– Հիմա տարբեր կազմակերպություններ կան, տարբեր կառույցներ են ստեղծվում, տարբեր շարժումներ են ձևավորվում, օրինակ` «Հոգևոր Հայաստանը»: Ի՞նչ ես կարծում. դրանք մի քայլ մոտեցնո՞ւմ են ինքներս մեզ, մեր տեսակին:
– Նրանք ունեն այդ մտահոգությունն ու այդ նպատակը: Բայց մարտավարական հարցերում միշտ չէ, որ ճիշտ են: Դա երևի գալիս է բավարար իմաստնացած չլինելուց: Մտահոգ են, բայց չունեն բավարար իմաստնացում: Եվ այդ պատճառով կարող են, լավ գաղափար ունենալով, վնաս տալ:
Օրինակ, «Հիմնադիր խորհրդարանը» շատ լավ նախաձեռնություն էր: Բայց մարտավարական հարցերում անհամբերություն դրսևորեցին, ու հաջողություն չեղավ:
– Հնարավո՞ր է, որ այդ կառույցները, անհատները միավորվեն, ու նաև, այսպես ասած, զտում տեղի ունենա:
– Ես այդ գործերով «տառապում» եմ:
– Եվ` ի՞նչ արդյունք…
– Դե, վատ չէ: Եթե նախկինում մի բան էի ասում, ինձ լսող չէր լինում: Մարդկանց թվում էր, որ ավելի հեշտ ձևերով կարող են երկրում փոփոխությունների հասնել: Իսկ հիմա հասկանում են, որ հեշտ ձև չկա: Եվ ավելի շատ մարդիկ են պատրաստ լսելու:
– Իսկ այս ընտրություններն ի՞նչ արեցին. օգնեցի՞ն, վնասեցի՞ն…
– Շատ մեծ օգուտ տվեցին: Ժողովուրդը հասկացավ, որ պետք չէ նման գործիչների հետևից գնալ: Նա նրանց ճանաչեց:
Չնայած ես միշտ գտել եմ, որ պետք չէ ազգին ընտրության տանել: Եվ այս ընտրություններով էլ չեմ ցանկանում, որ ժողովրդի վերաբերյալ կարծիք կազմեն: Դեմ եմ, որ հիմա ժողովրդի մասին խոսում են, նրան անխնա քննադատում են:
Եվ կրկին ասում եմ` չէ՛ր կարելի ժողովրդին ընտրությունների տանել: Դուք սխալ եք արել: Հետևաբար ձեր արած սխալ քայլի հետևանքով էլ մարդկանց մասին կարծիք մի կազմեք: Այն լավ ժողովուրդ է, ընտիր ժողովուրդ է` իհարկե, ձեռքբերովի բացասական գծերով հանդերձ: Իսկ ձեռքբերովի այդ գծերը պետք է վերացնենք, և այդ ժամանակ կդառնա աշխարհի ամենաընտիր ազգը:
– Այսինքն, որ այսքան մեղադրում են ժողովրդին, թե ծախու է, գնաց փող վերցրեց, էս է, էն է` սխալ է:
– Նման բան ասողները քաղաքականությունից բան չեն հասկանում: Նրանք պետք է գիտակցեն, որ ժողովուրդն իրեն այդպես է պահում, որովհետև նրան այդպիսի իրավիճակի մեջ են դրել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.