«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
– Պարոն Բադալյան, նախնական տվյալներով՝ խորհրդարան է անցել 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» և ՀՅԴ։ Ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս կամփոփեք, նման պատկեր սպասելի՞ էր։
– Իրավիճակն արդյունք է մի քանի կետերի։ Առաջինը՝ այս ընտրությունների քաղաքական պատկերի ձևավորման վրա մեծ դեր կատարեց ընտրակաշառքի գործոնը։ Ասենք պայմանականորեն՝ 1000 հոգանոց ընտրատեղամասերում, օրինակ, 700 հոգու փող են բաժանում, և բաժանված փողի 50 տոկոսը աշխատում է, այսինքն՝ 350-ը ընտրում է ՀՀԿ-ին։ Երկրորդ՝ «Ծառուկյան» դաշինքին Երևանում չթողեցին աշխատել, տեղամասերից դուրս կատարված «որոշակի» աշխատանքը նկատի ունեմ, նրանց ճնշած են պահել ու չեն թողել գործը կատարել։ Երրորդ ՝ բացասական դեր են կատարել տեսախցիկների ու մատնահետքերի սարքերը, որովհետև ընտրազանգվածի խիստ ցածր ինտելեկտուալ մակարդակը օգտագործելով՝ լուրեր են տարածել, թե տեսախցիկներով ու մատնահետքերի սարքով հնարավոր է պարզել, թե դուք ինչպես եք քվեարկել։ Եթե այդ սարքավորումները չլինեին, փողի տոկոսը շատ ավելի քիչ էր լինելու։ Փաստորեն այդ սարքավորումները դրականի փոխարեն բացասական ազդեցություն են թողել։ Չորրորդ՝ ընտրությունների ժամանակ ձևավորվեց «սև ու սպիտակի» պատկերը՝ ՀՀԿ-ի և «Ելքի» մասով։ Այն, որ գործող նախագահը իր ելույթում քննադատեց ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Ելքի» ներկայացուցչին, ով տանիքների վրա քարոզչություն էր անում, հասարակության մոտ ձևավորվեց մի կարծիք, որ սա է այն միակ ուժը, որը դեմ է Հանրապետական կուսակցությանը։ Անգամ նրանք, ովքեր փող են վերցրել ՀՀԿ-ից՝ նրանց մի մասը ևս քվեարկեց «Ելքի» օգտին: Հինգերորդ՝ նկատվեց, որ ՕՐՕ դաշինքն ունի կայուն ընտրազանգված, իհարկե՝ քիչ է, բայց գրագետ ընտրազանգված է՝ դա երևաց անգամ քվեաթերթիկի վրա նշան դնելու ձևից։ Վեցերորդ՝ ՀՎԿ-ն գցվեց ՀՀԿ-ի կողմից։ Եթե նախկինում Հանրապետականը ոչ հրապարակայնորեն աջակցում էր «Օրինաց երկրին», այս անգամ նման բան տեղի չունեցավ։
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ «Հայկական վերածնունդը» պետք չեղավ Հանրապետական կուսակցությանը։
– Դա արդեն չեմ կարող ասել, դա կճշտվի, բայց փաստն այն է, որ Հանրապետական կուսակցությունն ուղղակիորեն արհամարհել է ՀՎԿ-ին. կարող եք՝ անցեք, չէ՝ մի անցեք։
– «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ինչո՞ւ չանցավ խորհրդարան՝ ըստ Ձեզ։ Ղարաբաղյան հիմնահարցի արծարծո՞ւմն էր պատճառը։
– Աշխատեց այն տարածված տեղեկությունը, թե այդ դաշինքն ունի Սերժ Սարգսյանի աջակցությունը։
Մենք կարող ենք ամփոփելով ասել, որ Հայաստանում փողով քվեարկողների մասը Հայաստանի ընտրազանգվածի մեջ գերակշռող է դարձել և 50 տոկոսով ավելի է, իսկ նման հասարակությունները չեն զարգանում։ Եվ չմոռանալով նաև ՀՅԴ-ին՝ փաստենք, որ այդ ուժն ունի իր կայուն ընտրազանգվածը։
– Անդրադառնանք նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որը հստակորեն չէր խուսափում ասել, որ ինքը արևմտամետ քաղաքական ուժ է։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հատկապես Հայաստանում խորացել էին հակառուսական տրամադրությունները, հնարավոր չեղա՞վ այդ տրամադրությունները գեներացնել։
– Հասարակության մոտ 8 տոկոսն արմատական արևմտամետ է, մոտ 20 տոկոսը՝ մեղմ արևմտամետ։ Միջինում մոտ 14 տոկոսը ցանկանում է Հայաստանը տեսնել արևմտյան աշխարհին ինտեգրված, սակայն «Ազատ դեմոկրատները» բավականին ուշ սկսեց իր քարոզարշավը, դա պետք էր անել հունվարից առաջ, որովհետև քարոզարշավի ժամանակ, երբ 9 հոգի միաժամանակ խոսում է, քո ասածի մեծ մասը տեղ չի հասնում։ Արմատական չէր նրանց արևմտամետ գաղափարը, և երրորդ՝ կախված էր այն մարդկանցից, ովքեր արևմտամետություն էին քարոզում. նրանք չկարողացան համոզել, որ իրենք արևմտամետ են։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.