«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում տարեց մարդիկ «բռնացրել էին» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ համոզում էին, որ նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին եւ նրանց պատվիրատուներին:
Քաղաքական գործչի պատասխանը միանգամայն ադեկվատ էր՝ «գյուլլելով» պետություն չեն կառուցում, «գաղափարական հողի վրա» մարդասպան դառնալով դու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործներից ոչնչով չես տարբերվի եւ միայն խնդիրներ կստեղծես քո պետության համար: Իհարկե, «պապիներին», ինչպես նաեւ մեր բնակչության մեծամասնությանը դրանում հնարավոր չէ համոզել՝ նրանք մնացին իրենց կարծիքին եւ կշտամբեցին զրուցակցին՝ «թույլ տղա դուրս եկար»: (Այլ հարց է՝ Արամ Սարգսյանի ակնարկն այն մասին, թե իր եղբայրը դեմ էր կամայականություններին եւ ապօրինի բռնությանը: Բայց այս հարցի մեջ առաջարկում եմ չխորանալ: Ինչպես ասում են՝ aut bene, aut nihil): «Գյուլլելու» մասին: Սա պետություն չունեցող ազգի մտածողություն է:
Իհարկե, զարգացած պետություններում նույնպես հանդիպում են նման մեթոդների կողմնակիցներ: Օրինակ՝ Անդրեաս Բրեյվիկը Նորվեգիայում: Բայց մեր եւ Նորվեգիայի տարբերությունն այն է, որ այնտեղ հասարակության մեծ մասը չբացականչեց՝ «վախ, ցավդ տանեմ, Բրեյվիկ ջան, դու ազգի հերոս ես՝ Նորվեգիայի կառավարությունն է մեղավոր, հասցրին էդ միգրանտները, ուրիշ ճար չկար» (չնայած կան նաեւ Բրեյվիկի երկրպագուների ակումբներ): Մեծամասնությունը դրան դեմ է, եւ պատճառն այն է, որ Սահմանադրությունը Նորվեգիայում ընդունվել է 1814 թվականին, իսկ շվեդների դեմ ազգային-ազատագրական պայքարն ավարտվել է նույն դարի կեսերին: Դրանով նաեւ ավարտվել է «ուժեղ տղերքի» պաշտամունքը:
Ցանկացած լարված իրավիճակում, օրինակ՝ ընտրությունների ժամանակ, «գյուլլելու» կողմնակիցներն ակտիվանում են: Քարոզչության մեջ պաշտոնապես դա չի ասվում, բայց որպես արյունահեղության սպառնալիք, այնուամենայնիվ, հնչում է:
Ի դեպ, ՕՐՕ-ի կողմնակիցները պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ պնդել, որ իրենց դաշինքի «կոորդինատորի» դեմ գործ են սարքում, կա՛մ էլ հայտարարել, որ նա իսկապես ցանկանում էր զենք կիրառել՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, եւ ողջունել դա՝ «լավ էր անում, աչքն էլ հանում էր, դրանց սաղին գյուլլել է պետք, նա եւս մի Սասնա ծուռ է»: Առաջինը ձեռնտու է զուտ նախընտրական քարոզչության շրջանակներում, բայց երկրորդը շատ ավելի «ժողովրդական է» եւ լայն զանգվածներին՝ դուրեկան:
Բնական եմ համարում, որ քաղաքական գործիչները ցանկանում են դուր գալ «ժողովրդական զանգվածներին»: Բայց պետք է գտնվեն մարդիկ, մտավորականներ, որոնց պատգամավորական մանդատ կամ պաշտոն պետք չէ, եւ որոնք պատրաստ են գնալ հոսանքի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.