«Հայկական Վարկածի» խմբագրություն դիմած քաղաքացին պատմում էր, թե ինչ շիլա է դարձել նախընտրական շրջանը: Բոլորին էլ գիտեն, որ կան, այսպես կոչված, ցուցակներ հավաքող մարդիկ, որոնք անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ են հավաքագրում՝ կոնկրետ շտաբի պետերին հավաստիացնելով, որ նշված մարդիկ կոնկրետ թեկնածուի օգտին են քվեարկելու ու դրա դիմաց ստանում են վարձատրություն:
Մի քանի տարածքում իրավիճակը սրվել է. բավականին կոշտ է պայքարը Սամվել Ալեքսանյան և Արայիկ Հովհաննիսյան զույգի պարագայում, որոնք երկուսն էլ Հանրապետական կուսակցությունից են առաջադրված:
Քաղաքացին պատմեց. որ իրենց այցելել են երկու շաբաթ առաջ, որոշակի խոստումներ տվել և փորձել հավաստիանալ ,որ ընտրելու է Ալեքսանյանին: Ցուցակագրել են իր անունը, անձնագրի սերիան, հեռախոսահամարը՝ հատուկ նշելով, որ ընտրելու դեպքում իր համար լավ է լինելու:
Անցյալ շաբաթ բուկլետներ բաժանելու պատրվակով կրկին են այցելել և կրկին նույն հարցը՝ ում եք ընտրելու։Քաղաքացին հաստատել է, որ ընտրելու է իրենց թեկնածուին:
Այսօր ցուցակագրողները խուճապի մեջ են։ Զանգահարել են, թե՝ թեկնածուն մտավախություն ունի, որ, ճիշտ է, դուք տրամադրել եք ձեր տվյալները, բայց, այնուամենայնիվ, ընտրության օրը չեք քվեարկի իր օգտին: Ստուգելու համար մեր աջակիցներից էլի կզանգեն ձեզ, էնպես չանեք, որ կասկածեն, թե դուք խաբելու եք և այլ անձի օգտին եք քվեարկելու» :
« Մտավախություն ունեմ, որ նրանք հաստատ ձայնագրում էին մեր խոսակցությունը: Իմ կարծիքով՝ ցուցակ տանողներն այլևս հավատ չեն ներշնչում, և նրանց հրահանգվել է վստահելի լինելու համար ձայնագրություն բերել: Չի բացառվում նաև մեկ այլ վարկած , քանի որ ցուցակագրողները շատացել են, թեկնածուները նրանց ստուգում են այլ մեթոդներով, ու ամեն քայլի գնում են, որպեսզի չտան խոստացված գումարները: Ասել են իբր՝ անձամբ Սամվել Ալեքսանյանն է հրահանգել՝ ավելի հստակեցնել ընտրողներին.. Ալեքսանյանն ասել ա՝ ուր ա, ասում եք ընտրողները կան, բայց ում զանգում են, ասում են՝ դեռ չենք կողմնորոշվել» ,վրդովված ասաց քաղաքացին։
Մի խոսքով՝ սատանան գլուխ չի հանում՝ սա ընտրություններ է, թե՝ ինչ։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.