Ընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընտրություններից դեռ ամիսներ առաջ արդեն իսկ խոսվում էր նախատեսվող ընտրակաշառքի չափի մասին՝ անձին 10 հազար դրամից մինչև 50000 դրամ, ընտանիքի դեպքում՝ 150 հազար դրամ ու ավելի:
Թեկնածուներն ու նրանց կուսակցությունների ներկայացուցիչները, տնից տուն անցնելով ու մարդկանց գումար առաջարկելով, անգամ չեն էլ մտածում իրենց արարքների առաջացրած իրավական հետևանքների մասին, այն դեպքում, երբ օրենքն իրենց ցանկացած անօրինական քայլի համար նախատեսում է պատիժ՝ կլորիկ տուգանանքներից մինչև 10 տարվա ազատազրկում:
Ընդ որում օրենքի առաջ կանգնելու մասին չեն մտածում նաև ընտկաշառքի համար հերթ կանգնողները․ հավանաբար նրանք չգիտեն նախատեսված քրեական պատասխանատվության մասին կամ էլ մտածում են՝ այդ ո՞վ է այսքան ժամանակ կաշառք վերցնելու համար բռնվել, որ հերթն ինձ հասնի:
Հրապարկման մեջ կխոսենք կաշառք վերցնելու ու ընտրակեղծիքներ անելու ոչ թե բարոյական այլ բացառապես իրավական հետևանքների մասին, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքով:
Եվ այսպես, եթե վերցրել եք կաշառք (այդ թվում` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն) որևէ կուսակցության, թեկնածուի օգտին կամ դեմ քվեարկելու համար, ապա Ձեզ սպասվում է
տուգանք` 500.000 -700․000 դրամի չափով կամ ազատազրկում` 1-ից 3 տարի ժամկետով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Քրեական պատասխանատվություն սպառնում է ոչ միայն վերցնողին, այլև կաշառք տվողին: Այսպես․ եթե ընտրողին տվել եք կաշառք՝ հարկադրելով, գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ապա կպատժվեք
տուգանքով 2 մլն-ից մինչև 2 ու կես միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:
Մեկից ավելի մեկ այլ անձի փոխարեն քվերակելը (կարուսել)
Ընտրությունների ժամանակ բոլոր ժամանակներում ամենից շատ կիրառվող կեղծիքը՝ կարուսելը, ևս առաջացնում է քրեական պատասխանատվություն: Կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ ուրիշի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-ից մինչև 5 տարի ժամկետով:
Եթե խախտումն իրականացրած անձը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն է զբաղեցնում՝ այսինքն պետական պաշտոնյա է՝ անկախ զբաղեցրած դիրքից, կամ նա հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ , ապա հնարավոր է նա զրկվի ունեցած դիրքից և իրավունքից ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Եթե խոչընդոտել եք քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ իրացնելուն կամ ընտրական հանձնաժողովի, վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը, ապա Ձեզ սպասվում է՝
տուգանք` 700 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ
ազատազրկում` 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով։
Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 5 տարի ժամկետով:
Եթե կեղծել եք ընտրությունների կամքվերակության արդյունքները
Ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները կեղծելը (այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը և այլն)
Պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 5 տարի ժամկետով: Ի դեպ , եթե զբաղեցնում եք պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ապա հնարավոր է զրկվեք դրանից՝ 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Եթե խախտումներ եք իրականացրել ընտրողների ցուցակները կազմելիս ևհրապարակելիս, ապա..
Եթե ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձը ցուցակները կազմելիս և հրապարակելիս իրականացրել է խախտումներ, կամ չի հրապարակել ցուակները, ապա
պատժվում է տուգանքով` 1 միլիոն դրամից մինչև 1 ու կես միլիոն դրամի չափով:
Եթե պաշտոնատար անձը ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ է կատարել, ապա այդ դեպքում պատժվում է ազատազրկմամբ` 3ից մինչև 5 տարի ժամկետով՝՝ միաժամանակ զրկվելով այդ պահին զբաղեցրած որոշակի պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Քվերակության գաղտնիություն խախտելը
Եթե ընտրելուց հետո հարկադրել եք ընտրողին հայտնել իր քվերակության արդյունքը, և քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով ստուգել եք քվեարկած քվեաթերթիկը կամ մուտք եք գործել քվեարկության խցիկ (սենյակ), ապա Ձեզ սպասվում է
տուգանք՝ 500 հազարից մինև 700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով:
Կեղծ քվեաթերթիկների կամ դրոշմանիշերի օգտագործումը՝
Այս կեղծարարությունը պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 7 տարի ժամկետով:
Իդեպ, հնարավոր է ազատազրկմանը զուգորդի նաև գույքի բռնագրավումը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում դրանից զրկվելը ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` 6-ից մինչև 10 տարի ժամկետով:
Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության` պատժվում է ազատազրկմամբ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ ատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` 2-ից մինչև 5 տարի ժամկետով` ընդ որում միաժամանակ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, պաշտոնից զրկելով` 1-ից մինչև 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ մեկ այլ բան հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` միաժամանակ եթե այդ անձը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն է զբաղեցնում, կամ ընտրական հանձնաժողովի անդամ է, վստահված անձ կամ դիտորդ , ապա կզրկվի նաև դրա իրավունքից ` 1 –ից մինչև 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել
հոդվածի հեղինակին +374 55 228 107
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.