«ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով եւ իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին: Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն 2 օր առաջ բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից: «Տավրոս Գեւորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետեւ Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը, այս «տերիտորիան» Արման Սահակյանինն է»,- ասաց ականատեսներից մեկը:
Վերջինս պատմեց, որ Արման Սահակյանի կողմնակիցները թույլ չեն տվել Տավրոս Գեւորգյանի մարդկանց բացել ՀՀԿ փոքրիկ շտաբը, որի պատճառով էլ «ռազբորկա» է սկսվել, շատ մարդիկ են հավաքվել. «Կռիվ չի եղել, խոսակցություն է եղել: Երկուսն էլ հանրապետական են համ Արման Սահակյանը, համ Տավրոս Գեւորգյանը, բայց այսպիսի անհարմար բաներ է լինում: Արման Սահակյանը այս շենքերի վերջում ունի շտաբ, ասում են՝ չէ, սա մեր թաղն է, իրավունք չունեք ու գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք, այստեղ Տավրոսի շտաբը չպետք է լինի: Ոստիկաններն էլ եկել էին, որ կռիվ չլինի, վեճ չլինի, մարդասպանությանը չհասնի»,- պատմեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակվի իր անձը:
Մեր այցելության պահին գրասենյակն անցել է Տավրոս Գեւորգյանի կողմնակիցների «իշխանության» տակ:
Տեղեկացնենք նաեւ, որ մեր կայքն օրերս անդրադարձել էր Տավրոս Գեւորգյանի եւ Արման Սահակյանի կողմնակիցների վիճաբանությանը: Գրել էինք, որ մարտի 1-ին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի թիմակիցների միջեւ բախում է եղել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.