ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրության մասին:
– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարող եք ասել առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այս գիշերվա (փետրվարի 25-ի) հարձակման փորձը ադրբեջանական զինուժի կողմից և ընդհանրապես վերջին օրերին լարվածության աճը շփման գծում: Ադրբեջանը գնում է հակամարտության նոր սրացման կամ լայնածավալ պատերազմի, թե՞ այս հարձակումը Ադրբեջանի հերթական քաղաքական ակցիան էր՝ պայմանավորված ներքին ինչ-որ զարգացումներով կամ գործոններով:
– Ես արդեն խոսել եմ այս թեմայով, ըստ էության՝ կրկնվում եմ: Իհարկե, պաշտպանության նախարարությունում ավելի լավ գիտեն այդ հարցերի պատասխանները, բայց կարող եմ կրկնել իմ տեսակետը, որ Ադրբեջանը, իհարկե, շարունակում է փորձերը լուծելու այս խնդիրը ռազմական ճանապարհով: Ալիևը անընդհատ կրկնում է, որ դա իր հողն է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ քանի դեռ Հայաստանը միջազգային մակարդակով չի ապացուցել Ղարաբաղի պատկանելիությունը և Ադրբեջանի ագրեսիվ էությունը, այնտեղ մշտապես կլինի ահա այսպիսի իրավիճակ:
Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընկեր Նալբանդյանը, չի ապացուցում ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԱՀԿ-ում, ցանկացած կառույցում, որտեղ նա ելույթ է ունենում, որ Ղարաբաղը հայկական հող է: Պետք է բանակցություններ վարել ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության և ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը խլել է Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և փոխանցել է այդ ագրեսիվ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով, և այդ ժամանակներից այսպիսի պայքար է ընթանում: Մեր հայ ժողովուրդը ընկել է այդ ագրեսիվ պետության, ընդ որում՝ շատ ազգայնամոլ պետության իշխանության տակ, որը չի կարող կառավարել իր ենթակայության տակ գտնվող այլ ժողովուրդներին՝ թալիշներ, դաղստանցիներ, հայեր և այլն: Սա թուրքական, ազգայնամոլ պետություն է, որը շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես Թուրքիան բռնազավթեց Արևմտյան Հայաստանի տարածքը, ամբողջությամբ ոչնչացրեց և արտաքսեց հայերին, ճիշտ նույն կերպով Ադրբեջանն է վարվում իր մոտ: Ուստի այս պատերազմը շարունակվելու է, մինչև իրար կոչնչացնեն:
– Բայց դա գործնականում անհնար է. ո՛չ Ադրբեջանը կարող է ոչնչացնել հայկական կողմին, ո՛չ էլ Հայաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանը: Այդ դեպքում ի՞նչ անել:
– Այո, ոչ ոք էլ չի կարող դա անել, բայց այդ ագրեսիվ պետությունը միշտ իրեն այդպես է պահելու, որովհետև միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, պատասխանատվության չեն ենթարկում այդ ագրեսիվ ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահ Ալիև անունով: Բացարձակապես որևէ բան չեն անում՝ շատախոսելուց բացի:
Իրականում ագրեսիա է իրականացվում անկախ պետության՝ Արցախի դեմ, որը ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, և այդ պետությունը, որն ավելի քան 20 տարի գոյություն ունի, չեն ճանաչում: Ահա այսպիսին է միջազգային իրադրությունը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերի, որովհետև այնտեղ հայ ժողովուրդն է սպանվում, և մեր զինուժը պետք է ջախջախիչ հակահարված տա հակառակորդին, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ նա կմոտենա մեր դիրքերին, այլ այն պահին, երբ նա անցնում է Կուրով: Պետք է անմիջապես ոչնչացնել հակառակորդին, որովհետև այդ ամբողջը՝ հարթավայրային տեղանքը, որն անցնում է Մարտակերտով, Մարտունիով, Շահումյանով, հակառակորդի կողմից բռնազավթված հայկական տարածք է:
– Ո՞ւր է տանում այս իրավիճակը, որը ստեղծվել է ապրիլյան պատերազմից հետո: Կարծում եք՝ նոր սրացում, ռազմական նոր բախում կլինի, հատկապես եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ հիմա ուզում անել ադրբեջանական կողմը: Դուք գիտեք իրենց հանրության ընկալումները, պատկերացումները: Ադրբեջանի մոտեցումն այնպիսին է, ինչպիսին որ կա. այնտեղ նույնիսկ խորհրդարանում կոչ են անում հարձակվել և «ազատագրել» իրենց հողերը: Պե՞տք է արդյոք սպասենք պատերազմի վերսկսման:
– Բնականաբար, ես չգիտեմ հակառակորդի մտադրությունը, բայց շատ բան կարելի է հասկանալ իր գործողություններից: Նա միշտ էլ հայտարարել է, թե «Երևանն իմն է, Զանգեզուրն իմն է, Դերբենդն էլ, Թիֆլիսն էլ»: Սա ագրեսիվ պետություն է, նա աստիճանաբար սովորեցնում է կրակոցներին, միաժամանակ մարտական հետախուզում է իրականացնում, հետախուզում է, որպեսզի իմանա, թե որտեղ են գտնվում հայկական կողմի կրակակետերը, հրետանու կամ տանկերի դիրքերը, հետո սկսում է խոշոր մարտական գործողություն՝ ապրիլյան հարձակման նման: Սա մարտական գործողություններ վարելու սովորական մարտավարություն է, շատ սովորական մարտավարություն: Սկզբից սովորեցնում էր ինքնաձիգներով, հետո՝ դիպուկահար հրացաններով, հետո՝ ականանետերով, հետո՝ տանկերով, իսկ վերջում նախաձեռնեց մարտական հետախուզում կամ հետախուզական մարտ ավելի հզոր ստորաբաժանումներով՝ նպատակ ունենալով գտնել ճեղք ինչ-որ տեղ, մտնել այդ ճեղքով, բայց բախվեց հայկական բանակի պաշտպանության, ընդ որում դա հիմնական պաշտպանությունը չէր, որովհետև եթե այդ պաշտպանությունը լիներ, հակառակորդը շատ արյուն կթափեր այնտեղ: Իսկ մերոնք պետք է այնպիսի հարված տան… որովհետև մենք՝ հայերս, ոչինչ չենք բռնազավթում: Մերոնք նույնիսկ չեն գնում ազատագրելու մեր այն հողերը, որոնք Ադրբեջանը օկուպացրել է: Նկատի ունեմ Շահումյանը, Մարտունու, Մարտակերտի հարթավայրերը, իսկ հակառակորդը կարծում է, թե Ղարաբաղն իր հողն է, թեև դա իր հողը չէ. Ռուսաստանի Դաշնությունը, բոլշևիկներն են հանձնել այդ հողը նրան: Ադրբեջանն ինքը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ այն հանրապետությանը, որը չէր ուզում մնալ իր կազմում, չի թողնում դուրս գալ, ասում է՝ «ոչ, ես դուրս եմ եկել, իսկ դու իրավունք չունես դուրս գալու»: Արցախը ազատագրվել է այդ ագրեսիվ պետությունից, և պետք է հակահարված տալ նրան:
– Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի մարտական պատրաստությունը այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ:
– Նախագահը վերջերս ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ-ի 25-ամյակի կապակցությամբ և շատ լավ խոսեց, և պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, անդրադարձավ այդ հարցին: Նրանք ավելի լավ գիտեն, քան ես: Ես արդեն չեմ զբաղվում բանակային գործերով, և հետո ես Հայաստանում չեմ. գտնվում եմ Ռուսաստանում: Ես այլևս չեմ ղեկավարում բանակը, բայց իմ սիրտը ցավում է նրա համար, և նա շատ արժանապատիվ է իրեն պահում, արժանապատվորեն պաշտպանվում է: Սա պաշտպանական բանակ է, որը հակահարված է տալիս, բայց եթե հակառակորդը ստիպի և չափերն անցնի, պետք է պարզապես ոչնչացնել նրան, ոչնչացնել և հասնել մինչև Կուր գետ, ազատագրել մեր հինավուրց հողերը:
– Ի դեպ, Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում հայկական կողմը կարող է կիրառել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը:
– Իսկ ինչո՞ւ ոչ, որովհետև «Իսկանդերները» պատկանում են Հայատանի զինված ուժերին: Գիտե՞ք, թե ինչ է գրված ՌԴ պաշտպանության հայեցակարգում. պետությունը առաջին հերթին պետք է ունենա պատժիչ զենքեր (оружие возмездия), և «Իսկանդերը» ևս պատժիչ զենք է և զինված պայքարի միջոցներից մեկը: ՌԴ պաշտպանության հայեցակարգում մի ժամանակ գրված էր՝ եթե հակառակորդը հարձակվի ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն այլևս ի վիճակի չի լինի սպառազինության սովորական միջոցներով հետ մղել հարձակումը, ապա Ռուսաստանը իրավունք ունի կիրառել միջուկային զենք: Դուք հասկացա՞ք՝ ինչ եմ ասում: Այդ դեպքում ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող կիրառել այդ զենքը: Եթե չկարողանա զինված պայքարի սովորական միջոցներով հետ մղել հարձակվող ագրեսորին, ապա պետք է կիրառի իր ունեցած բոլոր հարվածային միջոցները, և այդ միջոցը «Իսկանդերն» է:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը իսկապես կարող է կիրառե՞լ «Իսկանդերը» էսկալացիայի դեպքում:
– Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, կարծում եմ: Ոչ թե պարզապես կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարտավո՛ր են դա անել, և ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբա՛ղը, որովհետև Հայաստանի վրա չեն հարձակվում: Եթե հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ը, և Հայաստանը ինքը պիտի հակահարված տա, պետք է կիրառի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև միջուկային զենք, եթե ունենա: Եվ ժամանակն է միջուկային զենք կիրառել այդպիսի ագրեսիվ պետության դեմ՝ որպես պատժիչ զենք, զսպման զենք: Իսկ ի՞նչ էիք կարծում: Դրանք թուրքեր են, որոնց նպատակը ոչնչացնելն է: Տեսեք, թե ինչպես է Ալիևը դաստիարակում իր ժողովրդին: Նրանք կտրեցին հայ զինվորների, գերիների, ծերերի ու կանանց գլուխները՝ ինչպես իսլամիստներն են անում, և ասում են իրենց ժողովրդին՝ այ, թե ինչ հերոսներ են ադրբեջանցի զինվորները: Դա խայտակառություն է: Դա ոչ թե բանակ է, այլ ահաբեկչական կազմակերպություն՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համանմանությամբ, ուստի նրանց դեմ պետք է վարել այնպիսի պատերազմ, ինչպիսին Ռուսաստանն է վարում Սիրիայում՝ սիրիական բանակի հետ միասին: Սա է իմ կարծիքը: Ես այդպես կգործեի։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.