Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը երկու օր առաջ է վերադարձել առաջնագծից, խոսելով հակառակորդի կողմից շփման գծում հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակողական գործողությունների անցնելու ու կատարյալ ձախողում գրանցելու. չեզոք գոտում զոհեր թողնելու մասին, ասաց․ «ներկա պահին 5-6 դիակ կա չեզոք գոտում (նշենք, որ արդեն ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը), դրանց մեջ կա մեկ ականազերծող, մյուսները հետախուզա-դիվերսիոն հրամանատարներ են։
Բայց իրենց զոհերն այս 5-6 հոգին չեն, սա տեսանելի զոհերի թիվն է։ Իրենք մեծ թվով զոհեր ու վիրավորներ ունեն, լսվել են ձայները, թե ինչպես են օգնություն կանչում, բայց մերոնց կողմից պատժիչ գործողությունների ժամանակ թիրախավորվել են նաև նրանց օգնության հասնողները, երկրորդ խումբը։ Քանի որ գիշերային դիտարկում կա, թշնամու նոր ուժերն, այս ամենը տեսնելով, այլևս ռիսկ չեն արել օգնության հասնել․ տեսել են, որ օգնության հասնող նոր ուժերին բոլորին մերոնք սատկացրել են։ Բացի այդ, դա իրենց ձեռագիրն է, երբ զգում են վտանգը, խառնաշփոթից չեն շարունակում իրենց գործողությունները։ Իրենց սպանված 5-6 հոգին չեզոք գոտու դիտարկվող, երևացող տեղում են, իսկ թե քանի հոգու էլ հասցրել են իրենց մոտ գտնվող գոտուց քարշ տալ, տանել, դա էլ Աստված գիտի։
Նույն ապրիլյան դեպքերի նման փորձել են առաջխաղացում նախաձեռնել, չի ստացվել ու ընդհանրապես այլևս չի ստացվելու, հաջողության չեն հասնելու։ Ապրիլյան դեպքերից հետո իրենց դիվերսիոն ներթափանցման ցանկացած փորձ ձախողվել է, փորձ են անում տարբեր ուղղություններով ու տարբեր մարտավարություններով, որպեսզի տեսնեն՝ որ կողմն է թույլ, թույլ տեղից ներխուժեն, բայց թույլ տեղ չկա, մեր զինվորներն էնքան զգոն են, էնքան հզոր»։
Մեր հարցին, թե այս օրերի լարված իրավիճակն առիթ տալի՞ս է կանխատեսելու լայնամասշտաբ գործողություններ, Յուրա Ալեքսանյանն ասաց․«Չի բացառվում ոչ մի բան, քանի որ թշնամու մտքերը մենք չենք կարողանում կարդալ, բայց կուտակումներ, շարժեր, դրանք նկատվում են։ Իրենց ակտիվացումից առաջինը փախուստի են դիմում հենց իրենց բնակիչները, Թալիշի, Մարտունու ուղղությամբ գտնվող գյուղերից իրենց բնակիչները փախել են։ Մերոնք պատասխան են տալիս, իսկ թշնամին, ի տարբերություն մերոնց, ժողովրդի հետևից է կրակում, դրա համար են իրենց խաղաղ կյանքով ապրող բնակիչները վախենում են, գիտեն, որ պատասխանի ժամանակ կարող է նաև իրենց հասնի հակահարվածը։ Իրենց գյուղերում համարյա մարդ չի մնացել, իրենց հրետանին տեղակայված է իրենց գյուղերի հետևը, բնական է պատասխանի ժամանակ էդ մարդկանց գլխի վրայով են թռչում էդ արկերը։ Իրենց համար ժողովուրդը, սպան ոչ մի կոպեկի արժեք չունեն»։
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.