Ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակումը համարում է նվեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ:
Հոդվածի հեղինակ Ամանդա Էրիկսոնը նկատել է, որ երբ Ալիևը լքի նախագահի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան: «Շատ հնարավոր է, որ Մեհրիբան Ալիևան կսկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,- գրում է Էրիկսոնը:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի: 2009-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում էլ հանվել էր նախագահի թեկնածություն դնելու և ընտրվելու թվաքանակի սահմանափակումը: Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը:
Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:
Մեհրիբան Ալիևան ստացել է բժշկական կրթություն, սակայն մշտապես հետաքրքրված է եղել քաղաքականությամբ: Նա, Ադրբեջանի իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելուց բացի, Ադրբեջանի Օլիմպիական նախաձեռնության, Հեյդար Ալիևի անվան բարեգործական հիմնադրամի և մի շարք այլ ծրագրերի ղեկավար է:
Ալիևան ծնվել է Ադրբեջանում հայտնի և ամենահարուստ Փաշաևների ընտանիքում:
Փաշաևների ընտանիքին են պատկանում Ադրբեջանական մի շարք բանկեր, բազմաթիվ ապահովագրական, շինարարական, տուրիստական կազմակերպություններ, ինչպես նաև «Բենթլի» ընկերության ադրբեջանական մասնաճյուղը:
Փաշաևների ընտանիքի մի շարք անդամներ էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում:
«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներից արտահոսած, որոշ տեղեկությունների համաձայն` Մեհրիբան Ալիևան կոսմետիկ վիրահատություններից և նորաձևությունից այն կողմ ոչնչի չի տիրապետում և քաղաքական հարցերից շատ քիչ է տեղեկացված»,-նշում է հոդվածագիրը:
Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները գտնում են, որ Ալիևայի նշանակումը պայմանավորված չէ Մեհրիբան Ալիևայի մտավոր կարողություններով, այլ պայմանավորված է երկրի Էներգետիկ ռեսուրսների հաշվին հարստացող Ալիևների ընտանիքի նյութական կարողություններով:
Ալիևների ընտանիքը ցանկանում է երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: «Ալիևայի նշանակումը անարգանք է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, և սա քայլ է դեպի Ալիևների բացարձակ միապետություն»,- նշել է ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին:
Ալիևների ընտանիքը, արդեն ավելի քան 30 տարի է՝ իշխում է Ադրբեջանում, ինչը բավականին երկար ժամանակ է իշխանության մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացված լինելու, պետության և երկրի տարածքում արդյունահանվող Էներգակիրներից ստացված եկամուտները հափշտակելու համար:
Ադրբեջանական բանկերից 8-ը, երկրի հեռահաղորդակցության, նավթի և գազի արդյունաբերության, շինարարական ոլորտի խոշոր ընկերությունների մեծ մասը պատկանում են Ալիևների ընտանիքին:
Ալիևների ընտանիքի նյութական միջոցների մեծ մասը թաքնված է օֆշորային հաշիվներում:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի 2013-ին հրապարակած հաշվետվությունն օֆշորային սկանդալ բարձրացրեց Իլհամ Ալիևի անվան շուրջ:Ալիևյան իշխանության վարած ճնշողական, խոսքի ազատության սահմանափակման, արդար անկախ ընտրությունների սահմանափակման քաղաքականության արդյունքում Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենանազատ երկրներից մեկը: Ադրբեջանում զանգվածայնորեն ձերբակալվում են իշխանություններին քննադատող և հակառակ տեսակետ ունեցող ակտիվիստները: Միայն 10-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող է ձերբակալվել այս ամիս: Ավելի քան 30 ակտիվիստ էլ ենթարկվել է վարչական կալանքի: Այսպիսով, Ալիևների ընտանիքը ամեն միջոց օգտագործում է բացարձակ միապետական իշխանություն հաստատելու համար:
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.