Թշնամու սանձարձակությունը, չդադարող դիվերսիաները ստիպում են մեզ վերանայել բանակաշինության մեր մոտեցումները, մենք արագ տեմպերով պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակ կառուցելուն։ «Ազգ բանակ» գաղափարը, որի մասին հայտարարեց նորանշանակ նախարարը սահմանափակվեց ազգից բանակի կարիքների համար գումար հավաքելով․․․բա հետո՞։ Ընդ որում, փոխարենը մենք լուծեինք խնդիրը, պատճառը, գումար ենք հավաքում՝ հետևանքները նույնիսկ ոչ թե վերացնելու, այլ մի փոքր մեղմելու համար։
Չնայած որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ արդեն իսկ սկսվել էր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը, սակայն այն պետք է շարունակել և արագացնել։ Դա չպետք է լինի նախարարի նախաձեռնություն, այլ պետական քաղաքականության մաս դառնա։
Մենք այսօր չենք կարող մեզ թույլ տալ 18-20 տարեկան երիտասարդին հանել մարտական դիրք՝ առաջին գիծ, որ նա իր կյանքի գնով պահի մեր պետական սահմանը, պաշտպանի մեր պետականությունը։ Սա փոքր երկիր է, պետք է սթափվել։ Ժամկետային զինվորին առաջին գիծ տանելը ոչ միայն անարդյունավետ է, քանի որ նա չունի բավարար փորձ, այլ նաև վտանգավոր ժողովրդագրական տեսանկյունից։ Հայաստանի բնակչությունը պակասում է արտագաղթի, ծանր սոցիալական պայմանների, նաև երիտասարդ անժառանգ զինվորների զոհվելու պատճառով։
Այդ տղաները մեզ դեռ պետք են։ Իհարկե ցինիզմ կլինի ասել, որ ավելի լավ է սահմանում տարիքն առած մարդը զոհվի, բայց նրանց անվտանգությունը բարձրացնելու գործընթացի հետ զուգահեռ մենք պետք է հասնենք նրան, որ ժամկետայինները մարտական դիրքերում ծառայություն չանցկացնեն։ Դա պետք է անի պրոֆեսիոնալ զինվորականը։
Միաժամանակ ժամկետային ծառայությունը պետք է նոր իմաստ ստանա։ Մենք իսկապես պետք է ազգ-բանակ կառուցենք, բայց շվեյցարական մոդելով։ Այդ եվրոպական երկիրը ամենազինվածն ու մարտունակն է տարածաշրջանում, չնայած որ չեզոքություն է պահում, իսկ բանակում ժամկետային ծառայությունը կամավոր է։ Մարդիկ ինքնակամ գնում են բանակ և մի քանի ամիսների ժամանակ ստանում որակյալ զինվորական պատրաստություն, իսկ զորացրվելուց նաև անվանական զենք ու համազգեստ։ Մենք էլ պետք է այս ճանապարհով գնանք։
Սահմանը պետք է պահեն պրոֆեսիոնալները, սակայն յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է զենքի հետ վարվել իմանա։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.