Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։
Ինչպես Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ։
Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։
Պարզվում է, որ նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.