«Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ՝ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ». 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում՝ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Դրանից մոտ 5 ամիս անց Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, եւ այսօր պարզ չէ, թե նա ընդհանրապես կունենա՞ որեւէ մասնակցություն ընտրական գործընթացում, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ից դուրս գալով եւ հայտարարելով, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի շտապում հայտարարել որեւէ նոր անելիքի մասին, եւ նաեւ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների եւ դաշինքների շրջանում չի դրսեւորվում մեկը, որը կփորձի որեւէ բան առաջարկել եւ իր դռները բացել Հովիկ Աբրահամյանի առաջ: Բոլորն են հասկանում, որ Աբրահամյանն այս տեսանկյունից որեւէ մեկի համար չի կարող լինել նախընտրական առավելություն տվող գործոն եւ ընդամենը առաջ է բերելու հասարակական անվստահության պաշար:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականին հայտարարել է մի բան, իսկ այսօր առկա է բոլորովին այլ իրականություն, եւ այդ համատեքստում հարց է առաջանում՝ Հովիկ Աբրահամյանը մերժե՞լ է այն դերակատարումը, որ նրա համար սահմանել է Սերժ Սարգսյանը նախընտրական գործընթացում, թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես թողել է Աբրահամյանին ձեռնունայն կամ այլ կերպ ասած՝ խաբել է, մոլորեցրել՝ ասելով, որ կունենա նախընտրական ակտիվ դերակատարում, որի տակ երեւի թե ենթադրվում էր ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը, սակայն հետագայում չի կատարել այդ խոստումը կամ պայմանավորվածությունը, ինչից հետո էլ Աբրահամյանը նեղացել եւ հեռացել է:
Ընդ որում, կուսակցությունից նրա հեռանալուց եւ արդեն հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից առավել հավանական է դառնում այն, որ Հովիկ Աբրահամյանին նախ խոստացվել է ակտիվ դերակատարում, սակայն հետո նա, այսպես ասած, հուսախաբ է եղել: Ընդ որում, բացառված չէ նույնիսկ, որ հենց այդ խոստմամբ է Հովիկ Աբրահամյանը համաձայնել թողնել վարչապետի պաշտոնը, ինչպես 2012 թվականի ընտրությունից առաջ, երբ ՀՀԿ շտաբը գլխավորելու համար Հովիկ Աբրահամյանը թողեց ԱԺ նախագահի պաշտոնը:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը կիրառել է Հովիկ Աբրահամյանից ազատվելու նույն տեխնոլոգիան, սակայն ոչ ամբողջապես, այսինքն՝ նրան չի նշանակել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, եւ Աբրահամյանը կանգնել է ոչ միայն նախընտրական ակտիվ դերակատարում չունենալու, այլեւ ընդհանրապես որեւէ դերակատարում չունենալու փաստի առաջ: Թեեւ, բացառված չէ նաեւ, որ Աբրահամյանն այժմ էլ նախընտրական ակտիվ դերակատարում ունի, բայց արդեն ոչ թե իբրեւ սուբյեկտ, այլ օբյեկտ:
Բանն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալով՝ նա, ըստ էության, չի գտնում գործընթացների ակտիվ մասնակցության հնարավորություն, սակայն միեւնույն ժամանակ իր քայլով ստեղծել է նոր իրավիճակ, որը բավական խառնել է մի շարք խաղաքարտեր եւ նոր փաստի առաջ կանգնեցրել նախընտրական գործընթացի տարբեր սուբյեկտների, որոնք փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում Հովիկ Աբրահամյանին հեռացնելու միջոցով»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում5
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.