Ս.թ. հունվարի 1-ից գործատուն այլևս պարտավոր չէ գրառումներ կատարել աշխատողի աշխատանքային գրքույկում և իրավունք չունի աշխատողից աշխատանքային գրքույկ պահանջել:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Այս փոփոխությունները պայմանավորված են Աշխատանքային նոր օրենսգրքով, որի համաձայն 2017թ-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից: Դրանց ամբողջ տեղեկատվությունն առաջիկա 2 տարիների ընթացքում պետք է թվայնացվի և պահպանվի:
Առաջին փուլում կթվայնացվեն այն գրքույկները, որոնց տերերը տվյալ պահին աշխատում են: «Սա շատ ավելի հարմար է այն առումով, որ գրքույկներն արդեն իսկ կենտրոնացած են գործատուների մոտ և նրանց միջոցով այդ աշխատանքները կազմակերպելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասաց Սաիյանը:
Իսկ այն քաղաքացիները, ովքեր տվյալ պահին չեն աշխատում և աշխատանքային գրքույկը գործատուի մոտ չէ, գործընթացի որոշակի փուլում հնարավորություն կունենա իրենց գրքույկն անձամբ ներկայացնել պետական մարմնին:
Այդուհանդերձ, Սմբատ Սաիյանի խոսքով, աշխատանքային գրքույկը շարունակում է մնալ որպես աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթ: «Մենք ոչ թե փոխարինում ենք պահպանվող ինֆորմացիայի մեթոդաբանությունը, այլ թղթային կրիչով առկա ինֆորմացիան պատճենում և պահպանում ենք նաև էլեկտրոնային տեղեկատվական համակարգում»,- ասաց նա:
Պաշտոնական տվյալներով ՀՀ շուրջ 41 000 գործատուների մոտ այս պահին շուրջ 550 000 աշխատողի աշխատանքային գրքույկ կա: Այս ծավալն, ըստ ծառայության պետի տեղակալի, փոքր չէ, և, բնականաբար, նախապես հնարավոր չէ քայլ առ քայլ պլանավորել ողջ գործընթացը: Բայց պատասխանատուները վստահեցնում են, որ մինչև 2019թ-ը ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան անձամբ կամ գործատուի միջոցով ներկայացնել իրենց աշխատանքային գրքույկները թվայնացման:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.