SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանի լիազորություները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2016 թ.-ին տեղեկություն էր ստացվել, որ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերի ավազակային հարձակման եղանակով կատարելու մեջ կասկածվող Անդրանիկ Աբրահամյանը հաղորդում է տվել, որ քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները:
ՀԿԾ-ում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երբ ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել են, քննիչ Դ. Շահբազյանը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքնիշի հեռախոսը, սակայն ելնելով շահադիտական նպատակներից՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:
ՀԿԾ-ն կարծում է, որ քննիչը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և էական վնաս է հասցրել ինչպես պետության, այնպես էլ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված Ա. Աբրահամյանի օրինական շահերին և իրավունքներին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Դ. Շահբազյանը ՀԿԾ-ում արդեն խնդրի վերաբերյալ բացատրություն և ցուցմունք է տվել և կարծում է, որ իրեն փորձում են շանտաժի ենթարկել:
Ինչպես ավելի վաղ Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:
Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ:
Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը:
Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով «Աղթամար» արձանի մոտ, չէին կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում:
Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին:
Նրանք բերման էին ենթարկվել Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.