«Փաստ»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, մեր կառավարությունն այսօր սկսե՞լ է բարեփոխումների այն շղթան, որը կհանգեցնի տնտեսական իրական արդյունքների:
– Ոչ: Այն ամենը, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված բարեփոխումների շրջանակում, կլասիկա է: Դա հետևյալն է` ծախսերը կրճատում ես, մուտքերն ամեն գնով ավելացնում ես: Այս իրավիճակում Հայաստանի տնտեսությունը շտկել, իմ կարծիքով, անհնար է:
– Դա գուցե արվում է մեր երկրի ճգնաժամային իրավիճակից ելնելո՞վ: Թե՞ մենք այլ ելք ունենք:
– Ճգնաժամ, թե ոչ ճգնաժամ, կապ չունի: Տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողն էլ գիտի. եթե վիճակը ծանր է, և չենք ուզում ավելացնել բյուջեի դեֆիցիտը, ծախսերն ենք կրճատում, համակարգի ուռճացած մասն ենք կրճատում, աշխատատեղերն ենք կրճատում:
– Բայց դա ո՞ւր կհասցնի:
– Բանն էլ այն է, որ հասկանալի չէ նրանց ստրատեգիան: Իսկ տնտեսությունը նաև ստրատեգիա է, այն է` ինչպե՞ս ենք մենք ուզում այս վիճակից դուրս գալ:
Բոլորը միաբերան նույնն են ասում` նավթ չունենք, գազ չունենք, էս չունենք, էն չունենք: Դա նորություն չէ: Երեք տարեկան երեխան էլ գիտի, որ մենք նավթ չունենք, իսկ Ադրբեջանն ունի: Բայց հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք այս իրավիճակում անելու, ինչպե՞ս ենք այն ուղղելու: Արդյունաբերությո՞ւնն ենք զարգացնելու, գյուղատնտեսությո՞ւնն ենք առաջ մղելու:
Ի դեպ, վերջինս փորձեց անել Հովիկ Աբրահամյանը: Բայց հիմա տեսնում ենք, որ բան դուրս չեկավ. գյուղատնտեսական ապրանքների արտահանման թվերը գահավիժում են:
Կամ ասում են ստեղծենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի ներդրումներն ավելացնենք: Մինչդեռ Հայաստանը` փոքր շուկա, պատերազմական գոտում գտնվող շուկա. ո՞նց են դա անելու: Երբ այսօր աշխարհը մեկուսացման է գնում:
– Ո՞րն է ստրատեգիան` պատասխանեք այս հարցին: Կառավարությունն առաջին հերթին ստրատեգիա ու ծրագիր է և հետո միայն գործողություններ:
– Այդ հարցերի պատասխանը գուցե տա Ռազմավարական նախաձեռնությունների կենտրո՞նը, որը փորձում է հիմնել կառավարությունը:
– Միգուցե: Բայց ելնելով նրանից, որ ես մի քանի երկրների ռազմավարական կենտրոնների փորձագետ եմ եղել, կարող եմ մի բան ասել` այն տնտեսական միտքը, որ տեսնում եմ այստեղ, հույս չի ներշնչում, թե խնդիրը կլուծվի: Չնայած, գուցե կան մարդիկ, որոնց ես չե՞մ ճանաչում…
– Համենայն դեպս վարչապետը սկզբնական շրջանում խոսում էր ոչ ստանդարտ քայլերի մասին: Ասում էր, որ մի քիչ պետք է գիժ լինենք: Դուք հիմա տեսնու՞մ եք այդ գժությունը:
– Ոչ: Ես սկզբում ասացի. այն, ինչ այսօր երկրում արվում է, կլասիկա է: Նա սկզբից ճիշտ էր ասում: Իրոք, այդպես է` Հայաստանն այս իրավիճակից կարելի է հանել ոչ ստանդարտ, ասիմետրիկ քայլերով: Եվ առաջին հերթին` քաղաքական ասիմետրիկ քայլերով: Մինչդեռ, ինչպես տեսանք, բոլորին տարավ դարձրեց հանրապետական: Առաջինը ես էի ասել` ինչպե՞ս կարող է կոալիցիոն կառավարության ժամանակ վարչապետն անկուսակցական լինել:
– Լավ, վարչապետը մտավ կուսակցության մեջ, հասկանալի էր, բայց այդ 7000 հոգու մտնե՞լն ինչ էր, ինչի՞ համար էր: Այդ աղմուկը, այդ բարձրագոչ խոսակցությունները… Դա օգո՞ւտ էր, վնա՞ս էր…
– Ո՞նց թե ինչի համար էր: Դա էլ է հասկանալի, դա էլ է կլասիկա: Փիառ քաղաքագիտության սովորական գործիքներից էր:
Հետապնդում էր երեք նպատակ: Առաջին` ցույց տալու, որ Կարեն Կարապետյանը կուսակցության մեջ որոշակի տեսակարար կշիռ ունի: Ոչ թե պարզապես ինքը մտել է այդ կուսակցության մեջ, այլև իր հետ տարել է մի մեծ բազմություն:
Երկրորդ` տեսակարար կշիռը բարձրացնելուց հետո սա նաև համապատասխան ակտ էր, որ ապագա կուսակցական գործընթացների մեջ դերակատարություն պետք է ունենան երկու Կարեն Կարապետյանները:
Եվ երրորդ խնդիրը` ընտրությունների ժամանակ, բնականաբար մինչ այդ Հայաստանի վիճակը չի լավանալու, եթե հանրապետականը ստացավ 50 և ավելի տոկոս ձայն, բանական մարդիկ հարց կտան. երկիրը հասցրել եք այսքան վատ վիճակի, այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան ձայն ստացաք:
Նրանք էլ կպատասխանեն, թե գազի գինն ենք իջեցրել, էլեկտրաէներգիայի գինն ենք իջեցրել, այսքան մարդ մտավ կուսակցության մեջ. իրենց ընտանիքներով մեզ են ձայն տվել: Մի խոսքով հիմքեր են ստեղծում իրենց «հաղթանակը» հիմնավորելու համար:
– Բայց մի քիչ պրիմիտիվ չէ՞ այս ամենը, երբ մեր հասարակությունը մինչև ուղն ու ծուծը գիտի և՛ հանրապետականներին, և՛ քաջատեղյակ է հանրապետականացման մեխանիզմներին:
– Ճիշտ եք, պրիմիտիվ է: Բայց հենց դա է հետաքրքիրը: Տեսեք` արդեն որերորդ լրագրողին են ծեծում խորհրդարանում: Պրիմիտիվ է, էլի, այս ամենը: Տարրական գժանոց է: Այնտեղ կարող են իրար բամփել, ամենավերջին խոսքերն ասել իրար, հետո իրար մեդալ տալ, հետո ասել՝ հետ արի քաղաքականություն…
– Այսինքն` այս ճանապարհը տանում է մեզ ոչ մի տեղ:
– Ո՛չ, «ոչ մի տեղ» չէ: Սխալվում եք: «Ոչ մի տեղը» քաղաքական կատեգորիա է, երբ ելքեր են փնտրում: Մեզ շատ գեղեցիկ ձևով, էն որ ասում են` շախով–շուխով տանում են քաղաքական գժանոց:
«Փաստ»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.