2014 թվականի դեկտեմբերին, հույժ գաղտնի պայմաններում, հանկարծ աշխատանքից ազատեցին հայկական ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանին։ Ապա լուր ստացանք, որ սա սովորական պաշտոնանկություն չէ, եւ որ ատոմակայանի տնօրենը ձերբակալված է չարաշահումների համար։ Ձերբակալված էր նաեւ կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն, որն այս մականունը վաստակել է երկար ժամանակ ադամանդի բիզնեսով զբաղվելու պատճառով։ Ասում էին, որ էլի ձերբակալվածներ կան, որոնց անունները չէին հայտնում։ Երկու տարի ԱԱԾ-ն լիարժեք լռություն էր պահպանում վարույթի վերաբերյալ, մեր հարցումներին հայտնի երկու բառով էր պատասխանում՝ «նախաքննությունը շարունակվում է»։
Փաստորեն, մեր գլխավոր ռազմավարական օբյեկտում կատարվող հափշտակություններն ու թալանը ԱԱԾ մարմինները փորձում էին թաքուն պահել, ինչը երկու բան կարող է նշանակել՝ կամ գործն առնչվում էր բարձրաստիճան անձանց, եւ ծածկադմփոց անելու մեծ ցանկություն կար, կամ գործն առնչվում է շատ մեծ գումարների։ Ինչ քննություն կատարվեց, երբ գործը մտավ դատարան, նույնպես ոչ ոք չիմացավ։ Օրերս դատական տեղեկատվական համակարգից իմացանք, որ ատոմակայանի գործով սեպտեմբերի 7-ին, այսինքն՝ երկու ամիս առաջ, ծածուկ դատավճիռ է կայացվել։ Դատական գործի նյութերում գտանք մեզ հուզող հարցերի պատասխանները։
Բացի Բռլյանտ Ռուբոյից եւ ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից, քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։ Դատաքննության նյութերից երեւում է, որ ամբաստանյալները, մշտապես լինելով մրցութային հանձնաժողովի կազմում, շուկայականից էականորեն բարձր գներով մրցույթներ են կազմակերպել ու անցկացրել եւ դրանց շրջանակներում նախընտրելի իրավաբանական անձանց հետ գործարքներ են կնքել։ Նրանք անընդհատ եղել են գնումների մրցութային հանձնաժողովի կազմում։
Ատոմակայանի տնօրենն ու խմբի մյուս անդամներն այլ մախինացիաներ են կատարել։ Օրինակ, միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկների ձեռքբերման պատրվակով 2012 թ. օգոստոսին 222.122.400 ՀՀ դրամ գումար են դուրս գրել, որի փոխարեն ձեռք են բերել 5 սկավառակից բաղկացած համակարգչային ծրագիր, բանակցային ընթացակարգով կեղծ գնումներ են իրականացրել, շուկայականից ակնհայտ բարձր գներով հատուկ հանդերձանք են ձեռք բերել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ։
Բազմաթիվ կազմակերպություններ են ներգրավված եղել մեքենայությունների ցանկում, հանցավոր արարքների նկարագրությունն ահռելի ծավալ է զբաղեցնում դատական գործում։ ԱԱԾ քննիչները լուրջ աշխատանք են կատարել, ծանր մեղադրանքներ են առաջադրել, բայց դատարանը մեր կարեւորագույն ռազմավարական օբյեկտից յուրացումներ եւ հափշտակություններ կատարողների նկատմամբ մեղմ է վարվել՝ ի դեմս դատավոր Հրաչիկ Սարգսյանի, եւ անգամ գույքի բռնագանձում չի կիրառել, իսկ նախնական հոդվածներն էապես մեղմացվել են։ Այսպես, Մեծամորի ատոմակայանի տնօրենին, նրա տեղակալին եւ բաժնի պետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրված եղել Քրօր. 179-րդ հոդվածի՝ «Գույքի յուրացնելը կամ վատնելը», առաջին եւ երրորդ մասերով, որը ենթադրում է 5-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ։ Ըստ մեղադրականի, Մովսեսյանին մեղսագրվում էր, որ նա, «գործելով կազմակերպված խմբի կազմում եւ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 759 մլն. 221 հազար 500 ՀՀ դրամ գումար»։ Իսկ տնօրեն Մարկոսյանը, ըստ այդ փաստաթղթի, նաեւ 2008-2013թթ. ժամանակահատվածում է հափշտակություն կատարել՝ 24.364.500 ՀՀ դրամի։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջությամբ կարդացեք hraparak.am-ում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.