Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Սակայն նշենք, որ ըստ Asekose.am-ի տեղեկության՝ վերջինս շարունակում է աշխատել Հ1-ում, պարզապես Նվեր Մնացականյանն այլևս չի վարելու լուրերի թողարկումը, որն այսուհետ կոչվելու է «Օրակարգ», ինչպես նաև «Հարցազրույց» ծրագիրը:
Մնացականյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ազատվել աշխատանքից:
— Պարոն Մնացականյան, դուք հեռացվե՞լ եք աշխատանքից:
— Եթե «հեռացնել» բառը հանեք՝ կպատասխանեմ:
— Ձեր դիմումի հիման վրա՞ եք ազատվել:
— Դեռ չեմ ազատվել: Կորոշեմ՝ ազատվե՞լ, թե՞ ոչ:
— Իսկ ի՞նչ է իրականում եղել:
— Նոր ղեկավարություն է եկել, պիտի հասկանա՝ կարո՞ղ ենք իրար հետ աշխատել, թե՞ ոչ:
— Ինչ-որ խոչընդոտներ կա՞ն աշխատելու համար:
— Չէ, չէ, ոչ մի բան չկա: Եկել են նոր մարդիկ, որոնք նոր թիմ են ձեւավորում: Կամ պետք է մտնես այդ թիմ, կամ՝ ոչ:
— Դուք ցանկություն ունե՞ք մտնելու թիմ, թե՞ ոչ:
— Չէ, ես չունեմ:
— Հնարավո՞ր է առաջիկայում դիմում գրեք:
— Ոչինչ չի բացառվում, իհարկե:
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը մեր զրույցում հաստատեց կադրային փոփոխությունների լուրը, իսկ Նվեր Մնացականյանի հեռացումն այսպես մեկնաբանեց.
— Նվեր Մնացականյանը չի հեռացվել աշխատանքից, Նվեր Մնացականյանին առաջարկվել է այլ տարբերակներով պրոյեկտներ ներկայացնել, գուցե այլ ոլորտում շարունակել աշխատել՝ եթե հարմար գտնի հեռուստատեսության տնօրինությունը: Դա կադրային ջարդ անվանելը ճիշտ չեմ համարում: Դուք ինձ նախորդ անգամ հարցրեցիք եւ ես ձեզ անկեղծ պատասխանեցի, որ ցանկացած նոր ղեկավար կուզի, որ փոփոխություններ անի: Ես եկել եմ, ուզում են փոփոխություններ անել: Դուք որպես հասարակության ներկայացուցիչ ուզո՞ւմ եք, որ հեռուստատեսությունում փոփոփոխություններ լինեն եւ եթերը հետաքրքիր դառնա նաեւ ձեզ համար:
— Եթե փոփոխությունները դրական են լինելու, հասարակության համար ցանկալի կլինի:
— Վերջ ուրեմն, սա կադրային ջարդ չի:
— Իսկ էլ ո՞ւմ եք նախատեսում առաջիկայում տեղափոխել կամ ազատել աշխատանքից:
— Ես խոստանում եմ, առաջիկայում, եթե նման բաներ լինեն՝ կիմանաք: Ես պետք է աշխատեմ, հանձրարարություններ տամ, տեսնեմ դրանք ինչպես են կատարվում, որքանով է դա համապատասխանում իմ պատկերացրած կոնցեպտին, լսարանի պատկերացրած կոնցեպտին, ըստ այնմ, կկողմնորոշվենք, կորոշենք: Տեղափոխություններ կլինեն, բայց սա կադրային ջարդ որակելը ինձ համար զավեշտալի է: Մի կողմից հանրությունն ուզում է փոփոխություններ, մյուս կողմից դա համարում կադրային ջա՞րդ:
Մեր տեղեկություններով այս պահին քննարկվում է նաեւ «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը: Հարություն Հարությունյանն այս տեղեկությունը չհաստատեց:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.