Նոյեմբերի 11-ից սկսած ադրբեջանական կողմը սրել է իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ արկակոծելով առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվել Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լարվածության նոր ալիքի շուրջ 168.am-ը զրուցել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։
– Պարոն Կոլերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո հաճախակիացան ադրբեջանական սադրանքները ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Ներկայումս որքանո՞վ եք հավանական համարում լայնածավալ գործողությունների վերսկսումը։
– Այն ամբողջ ընթացքում, որն ընկած էր Ղարաբաղյան ապրիլյան պատերազմից հետո, ես՝ ի տարբերություն իմ բազում գործընկերների, կարծել եմ և համարում եմ ռազմական գործողությունների վերսկսումը չափազանց իրատեսական։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ապրիլյան պատերազմում հաղթողներ են համարում, թեև նրանք նաև մոռացել են, որ հենց Ադրբեջանն էր ռազմական գործողությունների դադարեցումը նախաձեռնած կողմը։ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում իրականացնել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի ժամանակ։
– Այս իրավիճակում ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել համանախագահները վտանգը վերացնելու նպատակով։ Համանախագահները գործում են իրենց ավանդական ռիթմով, որը կարծես չի զգոնացնում ադրբեջանական կողմին։
– Համանախագահները պետք է մաքսիմալ պահանջկոտ և վճռական լինեն, քանի որ Ադրբեջանի ներկայիս գործողություններն արժեզրկում են, անիմաստ են դարձնում համանախագահների ջանքերը, ավելին, «ապտակում են» և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ Ռուսաստանին։ Միակ հարցը հետևյալն է՝ այս բոլոր երկրները պետք է համարժեք կերպով ընկալեն Ադրբեջանի այս քայլերը։
– Դուք նշեցիք, որ Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Այնուամենայնիվ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում սկսված, Սանկտ Պետերբուրգում շարունակված բանակցություններն ընդհատվեցին, ըստ մի շարք կարծիքների՝ այն պատճառով, որ , բացի այն ամենից, ինչ հանրությանն է հայտնի, այդ հանդիպումների ժամանակ կարգավորման բովանդակային հարցեր են քննարկվել, և կրկին կողմերը համաձայնության չեն եկել, որի հետևանքով՝գործընթացը հայտնվել է փակուղում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ընդհատվեց ապրիլյան պատերազմից հետո սկսված ակտիվ բանակցային գործընթացը։
– Ես կարծում եմ՝ բոլորիս հայտնի է՝ ինչի շուրջ էին ընթանում բանակցությունները, այդ մասին շատ է գրվել։ Իսկ իմ համոզմամբ, բանակցությունները փակուղում են, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները՝ համաձայնել հետաքննությունների մեխանիզմին, մոնիտորինգին, դիտորդների թվաքանակի ավելացմանն ու միջադեպերի դադարեցմանը շփման գծում։ Այդ փուլում, կարծում եմ, այլ հարցեր չեն քննարկվել, խնդիրն այլ տեղ պետք չէ փնտրել։
Ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.