Սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում ընթացող համաժողովում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է. « Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվում է»: Նրա խոսքով` այսօր մեր հայրենիքը և ազգը դիմագրավում է լուրջ խնդիրների,որոնց վերջը չի էլ երևում:
«Արտագաղթի մտահոգության մասին մենք հայտնել ենք «Հայաստան-սփյուռք» համաժողովին, նույնը հայտնում ենք նաեւ այստեղ ցավով: Մենք սպասում ենք Հայաստանի իշխանության արձագանքին այս խնդրի առնչությամբ, ինչպես նաեւ մտավորականների եւ հասարակակական կառույցների, հասարակ հայ ժողովրդի գնահատականը: Մեր թշնամին ուզեց Հայաստանը պահպանել առանց հայության, այսօր մենք մեր ձեռքերով ենք թողնում Հայաստանն առանց ժողովրդի: Այդ խնդիրը ունի տնտեսական պատճառներ, որոնց լուծումն անհրաժեշտություն է:
Հայաստանում մշակութային կոռոպցիա կոչվող հիվանդության արագացող ընթացքը, հարուստ փոքրամասնության հղփացած տնտեսական վիճակը եւ նրանց դիմաց մտավորականության` գրողների, ուսուցիչների եւ ընդհանրապես մեր ժողովրդի կենսական պայմանները պետք է հիմնարար բարեփոխումների ենթարկվեն բարոյական արժեքներով, օրինական սկզբունքներով եւ ընկերային հարաբերությունների չափանիշներով: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»,- ընդգծել է Արամ Ա-ն:
Կաթողիկոսն անդրադարձել է նաև Ցեղասպանության խնդրին` նշելով, որ բոլորս ազգովի պատրատվում ենք նշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. « Մենք պահանջատեր ազգ ենք, մեկուկես միլիոն հայի արյուն արդեն թափվել է: Մեր եկեղեցական կալվածքները եւ մեր ժողովրդի զավակների սեփական տները, հողերը, ունեցվածքը բռնագրված ցեղասպան թուրքերի կողմից: Հավատարիմ մեր պապերի կտակին` մենք շարունակում ենք եւ պիտի շարունակենք մեր պահանջատիրական պայքարը Հայաստանը` որպես պետություն իր մոտեցումով եւ կոչով եւ սփյուռքը` որպես ցեղասպանության ենթարկված մեր ազգի մի մաս իր կոչով, մոտեցումներով պետք է աշխարհին ներկայանանք որպես մեկ ազգ, հավաքական մեկ կամք, որպեսզի կարողանանք հասնել պահանջատիրության մոտեցումներին, որպեսզի կարողանանք վերականգնել պատմական արդարությունը»,- ասել է նա:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.