«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 6-ին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) կազմակերպած՝ Միգրացիայի եւ փախստականների թեմայով հատուկ խորհրդաժողովում:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ ավելի քան 25 երկրներից 40 կուսակցությունների մեկ տանիքի տակ համախմբած հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համահովանավորությամբ:
Ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների զայրագին առարկություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք է խնդրել՝ ներկայացնելու տարածաշրջանի պատմական ու ընթացիկ զարգացումների շուրջ հայկական տեսակետը: Իր անդրադարձում նա, մասնավորապես, անընդունելի է համարել Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների վերջին ձերբակալությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, որոնք հար ու նման են 1915թ. Հայոց ցեղասպանության, հայ եւ այլ ժողովուրդների (ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ, ալեւիներ) Մեծ հայրենազրկման իրողությանն ու ժառանգությանը՝ որպես փախստականության առաջացման աննախադեպ ջրբաժանի, ինչպես նաեւ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը եւ հայերի կյանքեր փրկած հազարավոր արդար թուրքերի մոռացության մատնված պատմությանը:
Նա ընդգծել է Թուրքիայի ու Ադրբեջանի նման պետությունների միտումը՝ սանձազերծել ռազմական գործողություններ հարեւան երկրներում, ապա ստիպված լինել կարգավորել փախստականության հարուցած ճգնաժամերը՝ փնտրելով միջազգային աջակցություն, անդրադարձել սիրիահայ փախստականների հարցում Հայաստանի փորձին; Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի սանձազերծած ձախողված պատերազմին; 500.000 այն հայերի խնդրին, որոնք տեղահանվել էին Ադրբեջանից, Նախիջեւանից եւ մյուս գրավյալ հայկական տարածքներից; արծարծեց բոլոր փախստականներին ու ներքին տեղահանված անձանց՝ այդ թվում հայերին, նախկին բնակության վայրերի վերադարձման թեման եւ նրանց համայնքային կյանքի վերահաստատման արդարացի, երաշխավորված իրավունքն ապահովելու հրամայականը; շեշտեց Նախիջեւանում ու ներկայիս արեւելյան Թուրքիայի տարածքում գտնվող՝ արեւմտահայոց բնօրրանում, ինչպես նաեւ Թուրքիայում, Հայաստանում, մյուս երկրներում ինքնաքննադատական լինելու, ժողովրդավար հասարակություններ կայացնելու անհրաժեշտությունը՝ որպես հակամարտություններով չպայմանավորված արտագաղթը կանխելու միակ ուղի:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից անմիջապես հետո «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը կրկնել է Թուրքիայի ժխտողական ուղեգիծն ու խնդրել «Ցեղասպանություն» բառի հիշատակումը հանել արձանագրությունից: Հովհաննիսյանը դատապարտել է այդօրինակ մոտեցումը՝ իբրեւ պաշտոնական գրաքննությանը բնորոշ անթույլատրելի երեւույթ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.