Հայրենիք-Սփյուռք միասնությունը շարժուն ու մշտապես գործող համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում և տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Այս համոզմունքն է հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողովում ունեցած ելույթում,որը մեկնարկել է այսօր:Նա իր խոսքում մաասնավորապես ասել է.«Ողջունում և ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեկնարկի կապակցությամբ: Հայրենիք-Սփյուռք միասնությունը հանդիսանում է ինչպես հայոց անկախ պետականության գոյատևման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի եւ Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում»:
Սփյուռքում այս գործընթացի առանցքային օղակ է հանդիսանում տարբեր կազմակերպությունների ղեկավարների ինստիտուտը,մի օղակ, որը գուցե ավելի իրազեկ է սփյուռքահայերի կյանքին, համայնքներում առկա խնդիրներին եւ նրանց լուծման ուղիներին: Այս տեսանկյունից կարևոր եմ համարում ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի և երկու հայկական պետությունների համար կարեւորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ: Համագործակցության նման ձևաչափը ավելի քան պահանջված է և աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերևս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:
Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս ձևաչափով աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ:
Համաժողավին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.