Օրերս Վարդենիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրից սկանդալային լուր ստացանք, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Երեկ ողջ օրը մենք տեղեկությունը պաշտոնապես ճշտել չկարողացանք, քանի որ քաղաքապետը չի պատասխանում անծանոթ զանգերի, քաղաքային հեռախոսներին՝ առավել ևս։ Բայց մեկ այլ աղբյուրից, որը կրկին քաղաքապետի շրջապատից է, նոր մանրամասներ իմացանք։ Պարզվում է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։ Իհարկե, դրանցից ոչ մեկը ծեծ չի կարելի անվանել։
Մոտ 10 օր առաջ Խլոյանը կանչել է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանին և առաջարկել նրան պաշտոնը փոխել, ինչին վերջինս համաձայն չի եղել։ Հարցի շուրջ վեճ է առաջացել։ Սենյակից հայհոյանքներ են լսվել։ Ասում են՝ Աշոտ Դավթյանը նույնիսկ ապտակել է Խլոյանին՝ ասելով. «Իբր ընտրվել ես, ոգևորվե՞լ ես։ Դու չես կարա ինձ հանես»։ Սա եղել է առաջին բախումը։ Երկրորդը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, Վոլոդյայի և «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ և Արմեն Արշակյանների միջև, որոնք երկվորյակ եղբայրներ են։ Պատճառը Վոլոդյա Խլոյանի բողոքն էր «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանին այն մասին, որ եղբայրներն իր օգտին «չեն աշխատել»։ «Եղբայրները մտել են կաբինետ և կաբինետի մեջ Վալոդի դոշերը հավաքել են, գոռգոռացել, թե բռնել մի տուր, մենք հո քո պլենը չե՞նք»:
Կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ոչինչ չգիտեր իր կուսակիցների և քաղաքապետի վեճի մասին։ «Եթե մի բան լիներ, ինձ կասեին։ Իսկ ինձ ոչ ոք չի կարող զանգի ու բողոքի իմ տղաների դեմ»,– ասաց նա։ Նրա «տղաներից» Արմեն Արշակյանը ևս հերքեց լուրը. «Խլոյանը, որպես քաղաքապետ, քաղաքապետ ա, հանրապետական, մենք Էլ «արծիվ» ենք, մենք իշխանական կառույց ենք, ո՞նց կարող ենք կոնֆլիկտ ունենալ»։ »,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.