Հայկական Զինված ուժերը պատրաստ են արձագանքել ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձերին ու տալ անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արցախում գտնվող նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
«Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին:
Մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամաբանությանն արձագանքելու տեսանկյունից, և առիթ եմ ունեցել ասելու, որ նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան, ինչպես ժամանակին ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյիրը, նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին: Հետևաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու համար», — ասել է նախարարը:
Սարգսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ հայ զինծառայողների մասնագիտական ու կամային հատկանիշները բարձր մակարդակի վրա են, գրում է Panorama.am-ը:
Սարգսյանի խոսքով, պետք է անեն այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս:
ՊՆ նախարարը անդրադարձել է ազգ-բանակ հայեցակարգին և պարզաբանել.
«Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում, չի նշանակում առավոտյան քայլերթով աշխատանքի գնալ ու վերադառնալ: Դա բացարձակ այլ բան է նշանակում:
Իրականությունն այն է, որ մեր Զինված ուժերը կան և դեռ երկար ժամանակ, նույնիսկ անկախ ղարաբաղյան հարցի կարգավորումից, լինելու են անհամաչափ մեծ՝ մեր ազգաբնակչության նկատմամբ: Դա նշանակում է մարդկային, ֆինանսական, կառավարչական ռեսուրսների գերլարում՝ ԶՈՒ-ն պահպանելու համար»:
Նախարարը հավելել է. «Մենք ԶՈւ-ն պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքներն ակնհայտ են և մեր առջևում են: Հետևաբար, մենք ունենք ընտրություն՝ կամ գերլարել մեր բոլոր ռեսուրսներն ու ասել, որ դեռ շատ երկար ապրելու ենք դժվար, որովհետև ռեսուրսների անհամաչափ մասը տալիս ենք ԶՈՒ-ին կամ հասկանալ, թե ինչպես այս իրականությունը վերածել հնարավորությունների դաշտի: Իսկ դա նշանակում է, օրինակ՝ զարգացնել գիտությունը՝ հաշվի առնելով մեր անվտանգության խնդիրները և դրա մեջ ավելի շատ գումար դնել, քան 3 մլն-անոց ժողովուրդը պետք է կարողանար դնել»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.