Անվտանգության ուժային խնդիր Հայաստանում
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը քննարկում է ուժային կառույցների ներկայացուցիչների համար կենսաթոշակային ռեֆորմի հարցը, որն ավելի շուտ կնշանակի կենսաթոշակային օպտիմալացում:
ՌԴ ֆիննախին ենթակա գիտատեխնիկական ֆինանսական ինստիտուտը փորձում է մշակել այդ ռեֆորմի հիմնավորումը: Ռեֆորմը, ըստ թերթի, ենթադրում է ուժային կառույցների թոշակի տարիքի հասած աշխատակիցների կենսաթոշակի կրճատում: Խոսքը պաշտպանության նախարարության, ՆԳՆ, ԱԻՆ, Անվտանգության դաշնային ծառայության եւ այլ ուժային կառույցների աշխատակիցների մասին է, որոնք ստանում են այսպես ասած «զինվորական կենսաթոշակ»: Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակով պայմանավորված բյուջետային խնդիրները բերել են այդ թոշակներից հրաժարվելու որոշման քննարկման, որ տեղի է ունենում ՌԴ ֆիննախում:
Իբրեւ լուծում դիտարկվում է օրինակ որոշակի ֆինանսական փոխհատուցումը` երկամյա ժամկետով, որի ընթացքում նաեւ տվյալ աշխատակիցը կանցնի վերապատրաստման դասընթաց եւ կկարողանա դրանից հետո ապրել՝ այլ ոլորտում աշխատելով:
Ռեֆորմի ճակատագիրն իհարկե անորոշ է, հստակ չէ, թե ինչ վերջնական եզրակացություն կտա Պուտինը, ինչպես կարձագանքեն ուժային կառույցների ղեկավարները եւ անձնակազմերը: Նրանք իհարկե խիստ կդժգոհեն, եւ քիչ է հավանականությունը, որ Կրեմլը հավանության կարժանացնի այդպիսի դժգոհության առիթ հանդիսացող որոշումը:
Ընդ որում, խոսքը ոչ թե ներկայում արդեն թոշակ ստացողների թոշակը կրճատելու մասին է, այլ նրանց, ովքեր այժմ աշխատում են այդ համակարգերում եւ պետք է թոշակի անցնեն որոշ ժամանակ անց: ՌԴ ֆիննախը դիտարկում է այդպիսով տարեկան մի քանի հարյուր միլիարդ ռուբլի խնայելու տարբերակը: Ըստ տարբեր հաշվարկների` 200-ից մինչեւ 700 միլիարդ, կախված այն բանից, թե ինչ շրջանակներ կներառի թոշակի չեղարկումը: Բոլոր դեպքերում, այդ տեղեկությունը կարող է նաեւ բավական դժկամություն եւ դժգոհություն առաջացնել Հայաստանում, քանի որ հայտնի է, որ Հայաստանի ուժային կառույցների շատ ներկայացուցիչներ էլ պաշտոնավարումից հետո «թոշակավորվում» են Ռուսաստանում:
Այդ տեսանկյունից, իրավիճակը սակայն հարաբերական կլինի, եւ Ռուսաստանում կատարվելիք այդ ռեֆորմը կարող է էական նշանակություն ունենալ Հայաստանի ինքնիշխանության համար: Ավելորդ է նկարագրել, թե Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների գործունեության համար ինչ ազդեցություն է այն, որ նրանք կարող են ակնկալել հետպաշտոնեական «թոշակավորում» Ռուսաստանում, առավել եւս, որ խոսքը բարձր թոշակի մասին է: Պարզ է, որ ուժայինը, ով ակնկալում է բարձր թոշակ ստանալ Ռուսաստանից, իր գործունեության ընթացքում ավելի շատ մտածելու է անել քայլեր, որոնք կարժանանան Ռուսաստանի խրախուսմանը: Այսինքն, ըստ էության ստացվում է, որ միայն այդ հանգամանքը կարող է Հայաստանի ուժային որոշ կառույցների որոշ աշխատակիցների մղել աշխատել ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի համար:
Եթե Ռուսաստանում իրականություն դառնա ուժայինների թոշակների կրճատման այդ նախագիծը, ապա դա կարող է նշանակել, որ Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների զգալի մասի մոտ կարող է ինքնաբերաբար նվազել «ռուսական մոտիվացիան»: Դա կունենա իր դրական ազդեցությունը նրանց աշխատանքում Հայաստանի նշանակության աստիճանի զգալի բարձրացման համար:
Ինչ խոսք, ինքնին անհեթեթ եւ նոնսենս է, երբ մի պետության ուժային կառույցի որեւէ աշխատակից կարող է աշխատանքային կարիերայից հետո «թոշակավորվել» այլ պետությունում: Դա սակայն մի իրողություն է, որը Հայաստանը քառորդ դար ղեկավարած «էլիտայի» սկզբունքային բացթողումներից մեկն է, որը փաստացի սպառնալիք է ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը: Եվ այդ իմաստով, խնդրի լուծումը իհարկե պետք է լինի Հայաստանում, Հայաստանի իշխանության որոշման մեջ, որով նախ պետք է բացառվի այլ պետությունում «թոշակավորումը», եւ միաժամանակ իհարկե պետք է Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների համար ապահովվի սեփական պետությունում հանուն պետական շահի եւ անվտանգության աշխատանքի բարձր վարձատրությունն ու հետագա կենսաթոշակը: Դա իսկապես ազգային անվտանգության հարց է բոլոր առումներով:
Բայց Հայաստանի «էլիտան» կառավարում է «պրիմիտիվ գողությունների» սկզբունքով, իսկ այդ կառավարումը բացահայտող ուժային-իրավապահ համակարգ չկա, քանի որ չկա հայկական պետականության հետ կապված գաղափարա-արժեքային գերակա մոտիվացիա` մոտիվացիաները կապված են ռուսական պետականության հետ:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.