Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականություն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներկայիս մոդելի սպառվածության մասին է:
Ենթադրենք, տնտեսական աճի մասին հայտարարությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մասին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կապակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարարներին: Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում’ ո՞ր մոդելը: Ի՛նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ինչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:
Որքան հայտնի է, Հայաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր` ըստ Համաշխարհային բանկի փորձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակարդակն ունեցող մի տնտեսություն է, որը սերտաճած է քաղաքականության հետ: Ա՞յս մոդելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյանը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակությունը:
Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մասին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ուզում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մասին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել:
Կտա՞ Վարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն այս առանցքային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գործող մոդելի դեմ, եւ ինչ ճանապարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը: Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքերի շարադրանք: Նոր կառավարության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն:
Միայն կոնկրետ արձանագրման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվազագույն երաշխիք, որ առաջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մարտահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառավարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառավարությունն իր ծրագրում որքան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստովանության կոնկրետության հարցում:
Ժամանակ
Մանրամասը՚ թերթի այս համարում:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.