Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, խոսելով բանակում տեղի ունեցող անհասկանալի միջադեպերի մասին, դժգոհություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այն հայտարարության կապակցությամբ, որով վերջինս պահանջում է զրոյի հասցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը:
«Զրոյի հասցնելը հնարավոր չէ, անգամ եթե Սաքունցը դառնա նախարար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ ամերիկյան բանակում, որտեղ կարգ ու կանոնը բարձր մակարդակի վրա է , նման դեպքեր ևս հանդիպում են:
Ըստ խմբագրի՝ բացառված է բանակային միջադեպերն անգամ զրոյին մոտեցնելը, քանի որ կան մի շարք հասարակական ու քաղաքական հանգամանքներ, որոնց գոյությունը բացառում է այդ հնարավորությունը. «Մենք պահանջում ենք նախագահի հրաժարականը, բայց նա հիվանդանոցի պահակը չէ, որին հիվանդանոցի բժիշկն է նշանակում»: Ըստ նրա՝ անկախության առաջին տարիների համեմատությամբ հիմա բանակային միջադեպերը կտրուկ նվազել են, հետևաբար, Սերոբյանի խոսքով, այս պայմաններում բողոքելը նշանակում է, որ խնդիրը քաղաքականացվում է՝ նպատակ ունենալով խախտել երկրի անդորրը:
«Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում պետք է պատասխան տա վերջին երեք տարիների ընթացքում բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի համար»,- հայտարարեց Սերոբյանը՝ հավելելով, որ ինքը նախագահի ներկայացուցիչը չէ, սակայն կարծում է, որ պետք է քննադատությունը լինի տեղին ու արդար, հստակ և հասցեական: «Երբ մենք նախագահի կամ նախարարի հրաժարականն ենք պահանջում, կամ ասում, որ նախարարը պետք է ինքնասպան լինի, դա չի տեղավորվում մեր իրավագիտակցության մեջ»,- հայտարարեց իրավապաշտպանը:Եվ վերջում առաջարկեց ձևավորել հանձնաժողով` բանակային միջադեպերը ուսումնասիրելու համար:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.