Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպանության և գույքի դիտավորությամբ վնասման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թ. Դ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իր վերաբերյալ քննված քրեական գործով ապօրինություններ կատարելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալներ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
Մասնավորապես՝ Թ. Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քննիչների կողմից 2013թ. մայիսի 8-ին կազմված՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից՝ բնակարանից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել եւ առգրավվել են նաև գործով տուժող Մ.Հ.-ին պատկանող 3 բջջային հեռախոսներն ու 3 ծոցատետրերը, որոնք նախաքննության ընթացքում չեն հետազոտվել և դատարան չեն ուղարկվել:
Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Բացի այդ, 2013թ. մայիսի 19-ին, իր մայրը քննիչներին է ներկայացրել դեպքի պահին իր հագին եղած հագուստները, սակայն դրանցից ոչ բոլորն են տրվել փորձաքննության, դրանք դատարան չեն ուղարկվել և հարազատներին չեն վերադարձվել:
Բացի այդ, քննիչներից մեկը նույն գործով վկա Տ. Գ.-ի մասնակցությամբ կազմել է դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել է ֆոտո-վիդիո լուսանկարահանում և տեսանկարահանում «IPHONE» մոդելի բջջային հեռախոսով, սակայն վերջինս այդ լուսանկարներն ու տեսանյութը քրեական գործի նյութերին չեն կցվել:
Պետական հատուկ ծառայություն իրականացրած առանձին պաշտոնատար անձանց կողմիցպաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀքրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.