ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:
Կարեն Կարապետյանը ժամանակին, երբ «Հայոուսգազարդ» ընկերության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քոչարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քոչարյանի մտերիմը: Իսկ հիմա, երբ տեղեկություններ են շրջանառվում, թե Սարգսյանը Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյաներից մյուսին Ալեքսան Հարությունյանին էլ կնշանակի իր օգնական այդ պաշտոնից ազատելով իշխանական մեդիադաշտը համակարգող Սեւակ Լալայանին, արդեն իսկ այդ կարծիքները կարծես իրականություն են դառնում: Ի դեպ. Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը 1-2 օր առաջ, երբ վարչապետի փոփոխության խոսակցություններ դեռ չկային, Ալեքսան Հարությունյանը Երեւանում էր եւ զբոսնում էր կենտրոնի փողոցներով:
Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշանակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխանության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարիների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից:
Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ Քոչարյանի կադրերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատա-կազմի ղեկավարն ու ամենավստահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գործադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին:
Այսօր արդեն իշխանամերձ շրջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայնության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նաեւ Քոչարյանի մտերիմներին: Ու աոաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այդ նշանակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյանի կադրերին, որպեսզի առաջիկայում հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն:
Մասնավորապես այս երկու պաշտոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզչության ու ընդհանրապես ներիշխանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավորության դեպքում Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կվերադառնա, ու պարզ է, որ աոաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վստահելի պաշտոնյաները:
Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորությունները ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում: Իսկ այն, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանության, որեւէ մեկը չի կասկածում: Հայտնի է, որ նա ի սկզբանե իր համար փորձում էր քաղաքական հենարան ստեղծել: Դաշնակցությունն այդ նպատակի համար թույլ միջոց համարելով նա իր պաշտոնավարման տարիներին ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի հետ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Այնուհետեւ ԲՀԿ-ից հեռացան նաեւ քոչարյանամետ գործիչները նրա ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ու ստեղծեցին «Համախմբում» կուսակցությունը:
Չի բացառվում, որ Քոչարյանը հենց այս կուսակցության միջոցով մասնակցի 2017-ի Աժ ընտրություններին, եթե զգա, որ հաղթելու կամ գոնե նշանակալի ձայներ հավաքելու հնարավորություն կա: Եվ ահա այդ հնարավորությունն է աստիճանաբար նվազեցնում Սարգսյանը ՀՅԴ-ին, այնուհետեւ ԲՀԿ-ին, հիմա արդեն առանձին անհատների իր դաշտը բերելով: Հասկանալի է, որ Սարգսյանի համար Քոչարյանը մեծ վտանգ է ներկայացնում իր ֆինանսական ահռելի միջոցներով: Ահա հիմա ընտրություններից վեց-յոթ ամիս առաջ Քոչարյանի վերադարձի այդ հնարավորություններն են կանխվում:
Ժամանակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.