ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի նախագահ, երկրի նախագահ, նախագահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հովիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարականից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում:
Վստահաբար, կան նաեւ ներքին պայմանավորվածություններ, որոնց մասին մեզ չեն ասում ու չեն էլ ասի, բայց ուշադիր հետեւելու դեպքում կարելի է բավականին հետաքրքիր շարժումներ նկատել, որոնք, աներկբայորեն, հետեւանք են վարչապետի փոփոխության: Այս առումով բավականին հետաքրքրական է Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու (կամ նրան համոզելով վերադարձնելու) մասին շշուկը: Այն, որ «խորթային» ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գրկաբաց է սպասում նրան, այլ կարծիք լինել չի կարող, բայց հարցն այստեղ ԲՀԿ-ի սպսուը չէ, այլ այն, թե ինչպես կարձագանքի դրան նախագահ Սարգսյանը, որին վերջապես հաջողվել է թուլացնել իր իրավահաջորդ նկատվող Աբրահամյանին, որը, եթե հաջողացներ պահպանել վարչապետի պաշտոնը նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ի համար ամուր կաղին էր դառնալու` անկախության առումով:
Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հեռանալու եւ պայքարը դադարեցնելու գնով: Նույն կարծիքի կողմնակիցներն այսօր պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ, եւ դա այն գինն է, որ արդեն Սերժ Սարգսյանը կվճարի Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու համար: Կապ տեսնելը դժվար չէ, իհարկե, բայց անհասկանալի է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի տեղն զբաղեցնում մի մարդ, որը ոչ Հովիկ Աբրահամյանի եւ ոչ էլ, մանավանդ, Գագիկ Ծառուկյանի շանսերն ունի ՀՀԿ-ի համար նույնքան «փառահեղ» հաղթանակներ ապահովելու գործում: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Կարեն Կարապետյանի բարեկամական կապը ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ, ապա Սերժ Սարգսյանի քաղաքական ապագան ավելի կարող է մթագնել ու հարց առաջանալ’ ում վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը, միթե կայծակնային բարեփոխումների եւ որպես այդ բարեփոխումների արդյունք’ ժողովրդի քվեի:
Կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանը կրակի հետ է խաղում, բայց եկեք չմոռանանք, որ նա ուղղակի հանճարեղ է խաղում շախմատ, երբ մանավանդ միայնակ է խաղում միաժամանակ երկու գույնի ֆիգուրներով: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ապագա կառավարությունը կոմպլեկտավորվելու է Կարեն Կարապետյանի կադրերով, ապա չարաչար սխալվում է: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին հեռացնելով, հրաշալի հնարավորություն ստացավ ձերբազատվելու այն ամենից, ինչը կարող էր դույզն-ինչ վտանգել հեռացող նախագահի քաղաքական ապագան եւ քաղաքականության վրա վճռական ազդեցություն ունենալու նրա հնարավորությունը: Իսկ ամենահետաաքրքիրն էլ այն է, որ այդ հարցում նրան ակամա օգնելու է մի մարդ, որն ավելի շատ իր նախորդի եւ «հակառակորդի» ճամբարի ներկայացուցիչ է նկատվում, քան ՀՀԿ ջատագով:
Հրապարակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.