«Այդ դեպքը ինձ պատահեց ամսի 31-ին, երբ ինձ ձերբակալեցին եւ հետ ուղարկեցին Հայաստան: Ես բավարարվեցի միայն հայտարարություն անելով եւ սպասելով ՌԴ պարզաբանմանը: Գիտեք, որ նախադեպեր եղել են, երբ օտարերկրացիներին արգելում են մուտք գործել այս կամ այն երկիր, բայց հետո, պարզվում է` տեղի է ունեցել թյուրիմացություն»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու անօրինականությանը:
«Ես բաց եմ աշխատել, եւ կրիմինալ ոչինչ չկա, մեր բոլոր համագործակցությունները միջազգային կառույցների հետ թափանցիկ են: Ինձ տվել են տեղեկանք, որտեղ գրված է, որ ՌԴ մուտք ու ելքի մասին օրենքի համաձայն` մարդկանց կարող են զրկել մուտքի իրավունքից»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ուսումնասիրել է օրենքը, եւ դրանում առկա սահմանափակումներն իրեն չեն վերաբերել: Գրիգորյանի խոսքով՝ դրանք վերաբերել են խախտումներին, որոնք քաղաքացին կատարել է Ռուսաստանում, իսկ ինքն այնտեղ չի եղել: «Ես միայն ինձ վերաբերող մեկ կետ գտա` դա 9-րդ կետն է: Այն օտարերկրացիները, ովքեր աշխատում կամ համագործակցում են տարբեր պետությունների, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, կարող են մուտք չունենալ Ռուսաստան, եթե այդ կազմակերպությունների տեսակետները դեմ են Ռուսաստանի տեսակետներին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: Նա ասաց, որ եթե արգելքը լիներ, օրինակ` 10 տարի, ապա ինքը կհասկանար, բայց որ մինչեւ 2030 թվականը, ապա դա ակնհայտ ճնշում է: «Այդ աննախադեպ սանկցիայի կիրառումը քաղաքական բնույթ է կրում»,- նշեց Գրիգորյանը:
Նա նշեց, որ խորհրդակցել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ, խորհրդակցել է նաեւ ՀՀ օմբուդսմենի հետ եւ կպաշտպանի իր իրավունքները:
Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքին` Ս. Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն արագ արձագանքել է: «Ռուսաստանի կողմից արձագանք չեմ լսել, միայն կարդացել եմ մամուլում, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներն են որոշ բաներ խոսել»,- նշեց քաղաքագետը: Միեւնույն ժամանակ Գրիգորյանն ասաց, որ շարունակելու է իր գործունեությունն այնպես, ինչպես արել է մինչ այժմ, եւ կքննադատի Ռուսաստանին, եթե նրա գործողություններում Հայաստանի առնչությամբ սխալներ տեսնի:
Նա նաեւ դիմեց Հայաստանի իշխանություններին: «Եթե Ռուսաստանի Դաշնությունը պատասխան չտա իմ դեպքի հետ կապված, ապա մեկ ռուս հայտնի փորձագետի թույլ չտալ մուտք գործել Հայաստան»,- ասաց քաղաքագետը: Նա նաեւ առաջարկեց իշխանություններին դիվանագիտական խողովակներով ճշտել, թե կա՞ն արդյոք Ռուսաստանում «սեւ ցուցակներ»:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը իր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր, որ օգոստոսի 30-ին` առավոտյան 08․00-ին, ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան` 2014 թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի շիրմին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.