Hraparak.am-ը գրում է․
Այս տարի Ծաղկաձորում հերթական անգամ անցկացվեց «Բազե» երիտասարդական հավաքը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս բազեականներին այցելեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ավանդույթի համաձայն՝ նրանք «բաց ու անկեղծ» զրույց ունեցան ներկաների հետ, պատասխանեցին լրագրողների եւ հավաքի մյուս մասնակիցների հարցերին։ Այս տարի եւս «Բազե»-ին մասնակցում էին նաեւ լրագրողներ, նրանց ջոկատն ընդգրկված էր կարմիր ճակատում։
Բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման լուսանկարներում նրանց չգտանք։ Պարզվեց՝ լրագրողներն այս անգամ զրկված են եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ու նրան «բաց ու անկեղծ» հարցեր հղելու հնարավորությունից։ Եթե Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի եւ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումներին լրագրողների ջոկատին տեղեկացրել ու հրավիրել էին, ապա Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը տեղյակ չէին պահել։ Պատճառները հասկանալի են՝ որպեսզի երկրի ղեկավարի հետ «բաց ու անկեղծ» զրույցը հանկարծ լրագրողները չհարամեին բաց ու անկեղծ հարցերով եւ Սերժ Սարգսյանի տոնը չփչացնեին։
Մինչդեռ, նախորդ տարիներին Սերժ Սարգսյանը, այցելելով բազեականներին, սովորաբար հանդիպում էր լրագրողներին եւ առանց փողկապի, բացատում տեղակայված մի տաղավարում «մտերմիկ» զրուցում նրանց հետ։ Առհասարակ՝ լրագրողների, նաեւ մյուս բազեականների հետ հանդիպումները մյուս պաշտոնյաների դեպքում եւս անցել են խիստ վերահսկողության պայմաններում, որպեսզի հանկարծ «անհամ» ու անցանկալի հարցեր չհնչեն եւ անհարմար դրության մեջ չդնեն վարչապետին եւ մյուսներին։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.