«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիճակը, փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ ծանր:
Պավել Մանուկյանի որդին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այստեղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասին:
Փաստաբանի խոսքով, Արամը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում :
«Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ, պատերը բորբոսնած էին․․․ ինձ թվում է ճիշտ չէր նրա տեղափոխումը այս փուլում, որովհետև վիրահատությունից նույնիսկ 24 ժամ չէր անցել, հետվիրահատական սննդի պահպանման ռեժիմ անգամ չկա՝ ուղղակի սև, չէր հաց, մեծ կտորով պանիր և կարագ էր դրված նրա կողքը, որից նա նույնիսկ օգտվելու հնարավորություն, ըստ էության, չուներ», — ասում է փաստաբանը:
Փաստաբանի փոխանցմամբ, դատարանում առաջիկայում կքննվի նաև Պավել Մանուկյանին կալանավորելու հարցը, որից հետո հնարավոր է, որ նա նույնպես այստեղ տեղափոխվի:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում միայն հնարավոր եղավ պարզել, որ Պավել Մանուկյանի վիճակը բարելավվել է, արհեստական շնչառության սարքն՝ անջատվել:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների շրջափակման մեջ գտնվող ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվել:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.