Երեկ երեկոյան Խորենացի փողոցից, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, բերման է ենթարկել նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մի քանի ժամ պահելուց հետո նրան ազատ են արձակել: nyut.am-ը զրուցեց Ա.Մարտիրոսյանի հետ։ Ինչ է իրականում եղել:
-Ըստ էության, ոստիկանությունը հերթական անգամ կոպտագույն խախտում թույլ տվեց: Ակնհայտ էր, որ դա մարդկանց բերման օպերացիա էր, իսկական մարդաորս: Ուժային լծակներ կիրառելով` մարդկանց ապօրինի կերպով բերման էին ենթարկում:
-Չասացի՞ն, թե ինչ հիմունքներով են Ձեզ բերման ենթարկում:
-Ոչ: Բերման ենթարկելուց մոտ 2.5 ժամ հետո, երբ արդեն հետաքննիչներն սկսեցին աշխատել, ասացին, որ հուլիսի 21-ի գործով է: Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում նույնպես ասացին, որ 21-ի գործով է:
Նշեմ, որ ինձ բերման ենթարկելը տևեց 3.5 ժամ: Ու երբ հանրահավաքն ավարտվեց, բաց թողեցին: Ասեմ նաև, որ սկզբում ինձ տարան Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ գտնվող ներքին զորքերի 10/33 զորամաս, այսպես կոչված ՕՄՕՆ-ի զորամաս: Իմիջայլոց փաստաբանիս թույլ չեն տվել ներս մտնել: Դա էլ մեկ ուրիշ խախտում էր: Զորամասից հետո ինձ տեղափոխեցին Քննչական կոմիտե`իբրև թե քննության: Բայց ոչ բերման ենթարկվելու ընթացքում, ոչ էլ հետո քննիչների մոտ որևէ ցուցմունք չեմ տվել:
—Պահանջել են` դուք հրաժարվե՞լ եք:
-Հարցրել են` ցուցմունք կտա՞ք: Ասել եմ` ոչ: Միայն ՔԿ-ում բացատրություն եմ տվել, թե ինչու եմ հրաժարվում ցուցմունք տալուց, այն է` սա զուտ քաղաքական հետապնդում է, մարդու հիմնարար ազատությունների կոպտագույն խախտում:
Ի դեպ, զորամասը հիշեցնում էր կոնցլագեր` մեզ շրջապատում էին դիմակավորված ավտոմատավորներ:
—Ասացիք` հուլիսի 21-ի դեպքերի առիթով են Ձեզ բերման ենթարկել: Իսկ Ձեզ ինչի՞ մեջ են կասկածում:
-Այդ օրը տեղի ունեցած զանգվածային «անկարգությունների» հետ կապված քրեական գործ է հարուցվել: Իսկ ինձ բերման են ենթարկել իբր մասնակցության կասկածանքով: Բայց դրա համար կա իրավական ընթացակարգ` ծանուցագիր են ուղարկում, ոչ թե փողոցից են բերման ենթարկում:
—Ձեզ հետ էլի՞ մարդիկ կային:
-Ինձ հետ էին Եղիշե Պետրոսյանը` հայտնի երգահանը, փորձագետ Սարո Սարոյանը, Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցությունից Արմեն Մկրտչյանը: Այնտեղ տեսա դերասանուհի Արսինե Խանջյանին: Մի խոսքով, լավ մասսա էր:
—Իսկ Ձեզ ինչպե՞ս են վերաբերվել:
-Բոլորի անունից չեմ կարող ասել, բայց իմ, Դավիթ Սանասարյանի, Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ նորմալ են վերաբերվել:
—Ըստ Ձեզ, ոստիկանությունը այս գործողություններո՞վ ինչի է ձգտում:
-Իրականում ոստիկանությունը չգիտի, թե ինչ է անում: Ինչ հրամայում են, դա էլ անում է: Ոչ մտածում են, ոչ էլ օրենքի տառին են հետևում: Ոստիկանությունը մեր փողերով իշխանության համար ապօրինի ծառայող զինված կառույց է:
—Իսկ հանրահավաքների էլի գնալո՞ւ եք:
-Պարտադիր: Բա որ ես չմասնակցեմ, ո՞վ մասնակցի:
—Փաստորեն Ձեզ չեն կարողացել վախեցնել:
-Իմ վախը վաղուց են բռնել: Սա առաջին դեպքը չէ, բայց հուսով եմ` գոնե վերջինը կլինի: Երկիրը կնորմալանա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.