Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Վերջին իրադարձությունների շուրջ Hayeli.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյան հետ:
–Պարո՛ն Իսագուլյան, Վիտալի Բալասանյանին, կարծես թե, հաջողվեց երկկողմ համաձայնության հասնել «Սասնա ծռեր» խմբի անդամների և իշխանության միջև: Հայտնի է, որ դուք մտերիմ հարաբերություններ ունեք պարոն Բալասանյանի հետ: Այստեղ որևէ դերակատարում ունե՞ք:
– Ես չեմ կարծում, որ կարևոր է, թե ով ինչ ներդրում է ունեցավ: Այո՛, շատ շատերը բավականին լուրջ ներդրում են ունեցել այս բանակցությունների կայացման հարցում, և այստեղ չպետք է բացառել նաև իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորումը: Վիտալի Բալասանյանը բանակցությունները վարում է որոշ լիազորություններով և անչափ կարևոր է, որ կարողացավ ներսում գտնվող տղաների հետ համաձայնության գալ: Նշեմ, որ Գեորգի Կուտոյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Արդեն իսկ ազատ են արձակվել ներսում պահվող երկու ոստիկանները: Սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հնչող տեսակետները, թե այդ ելույթը մատնանշեց, որ բոլոր ճանապարհները փակ են և ելքեր չկան, իրականությանը չեն համապատասխանում:
-Շատերը նախագահ Սարգսյանի ելույթը համարեցին վերջնագիր, Դուք ինչպե՞ս եք գնահատում:
-Ես նախագահից ավելի կոշտ ելույթ էի սպասում, և նրա խոսքը ոչ թե վերջնագիր էր, այլ դրանով Սերժ Սարգսյանը ելքեր մատնանշեց խնդրի խաղաղ կարգավորման համար: Նախագահը հայտարարեց, որ հարցի լուծմանը պետք է հասնել առանց արյան: Հստակ է մի բան, որ այդ հանգուցալուծմանը հասնելու համար գուցե կիրառվեն միջոցներ, որոնք աննախադեպ են լինելու և մինչ օրս չեն կիրառվել: Պարզապես, ցավալի է, որ դրսից հատուկ հրահանգիչներչ են գործում անգամ այս հարցում:
-Կարծում եք դիտավորյալ փորձում են լարվածություն ստեղծել և սրե՞լ իրավիճակը:
-Դիտավորյալ և այն էլ ինչպես: Ընդհուպ մինչև Հայաստանում կատարվող այս դեպքերը համեմատում են սիրիական կամ ուկրաինական դեպքերի հետ: Սրանք հատուկ հրահանգիչներ են, ինչ-որ քաղաքագետներ, ովքեր փողոցից ինչ-ինչ տեղեկատվություն են տարածում. օրինակ ներսում գտնվող վիրավոր վարորդը վիրավորվել է, երբ մեքենայով հարվածել է ՊՊԾ գնդի դարպասներին, իսկ մամուլում գրում են այն մասին, թե հատուկ դիպուկահարներ են գործել և այլն:
-Այս պահին իրավիճակն ի՞նչ փուլում է:
-Վիտալի Բալասանյանը շատ ակտիվ անմիջական երկողսության մեջ է կողմերի միջև: Երկրի ղեկավարությունը պատրաստ է անել ամեն ինչ, բանակցություններին ներգրավել բոլոր նրանց, ովքեր կարող են օգտակար լինել և խնդիրը լուծել առանց զոհերի: Պատանդների մասին էլ խոսելը, կարծում եմ, շուտով կդառնա անիմաստ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.