31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է հուլիսի 8-ին կացնահարելով նախկին զոքանչին սպանելու եւ աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, հնարավոր է այդ քայլին է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ աֆեկտի վիճակում լինելով: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանում կատարված դաժան սպանությանն անդրադառնալով՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ մարդը նման քայլի է գնում, երբ աֆեկտի վիճակում է. «Անհնար է, որ այդ մարդը նման քայլի գնար սովորական հոգեկան վիճակում, նա այդ պահին եղել է հուզական վիճակում՝ աֆեկտի մեջ: Դա այնպիսի իրավիճակ է, երբ մարդը դժվարանում է վերահսկել իր քայլերը: Թե ինչ աստիճան է եղել, պետք է դատական հոգեբանը պարզի»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդը տարբեր խոչընդոտների պատճառով չի կարողացել հանդիպել իր երեխային, նույնպես կարող էր ազդել տղամարդու հոգեկան վիճակի վրա. «Այն որ հաճախ նրան թույլ չեն տվել հանդիպել երեխային, նույնպես կարող էր ազդել նրա հոգեվիճակի վրա, եթե մարդը «փսիխոպատ» բնավորության հիվանդագին շեշտվածություն ունի, հնարավոր է, որ նման քայլի գնար, սակայն, մարդուն այդպիսի վիճակի կարող է հասցնել միայն խմիչքը կամ թմրանյութը»:
Նրա խոսքով, կանայք, հատկապես հայ կանայք, ամուսնուց բաժանվելուց հետո, հաճախ են նրան պատժում՝ օգտագործելով երեխային: Նրան արգելում են տեսակցել երեխային, որն էլ հաճախ պատճառ է դառնում տղամարդու հուզական վիճակի եւ բերում նման ողբերգությունների. «Աբսուրդ է, երբ հորը սեփական երեխային հանդիպելու համար օր ու ժամ են նշանակել, ինչն էլ մոր համար հիմք է հանդիսացել երեխային նրանից հեռու պահելու, սա էլ կարող է նման հոգեվիճակների բերել: Սովորաբար, ամուսնալուծվող կանայք պատժում են հորը եւ շանտաժի ենթարկում նրան երեխայի միջոցով, որն էլ բերում է վիճաբանությունների ու ողբերգությունների»:
Նշենք, որ կացնով հարվածներ ստացած Թագուհի Մանսուրյանին եւ Վլադիկ Մարտիորսյանին մեկ տարի առաջ մեղադրանք է առաջադրվել միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7- իր ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի հետ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել միմյանց: Թագուհի Մանսուրյանը խոհանոցային դանակով եւ ձեռքերով դիտավորությամբ հարվածել է Վլադիկ Մարտիրոսյանին, իսկ Վլադիկ Մարտիրոսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին եւ տարբեր վնասվածքներ պատճառել նրան: Հետագայում դատարանը Թագուհի Մանսուրյանի նկատմամբ քրեական հետախուզումը դադարեցրել է՝ ինքնապաշտպանվելու համար նման քայլի գնալու հիմքով, իսկ Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու որոշմամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 8-ին Երեւանում նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ մարմնական վնասվածքներ հասցրել կնոջն ու աներոջը: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, նրանց միջեւ վիճաբանությունն առաջացել է երեխայի խնամքի հետ կապված հարցերի շուրջ:
2-ամյա տղա երեխան դեպքի պահին եղել է տանը, նրան հարեւաններն են տնից հանել եւ տարել բարեկամներից մեկի տուն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.