Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են անակնկալներ:
Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով: Այս հարցերի պատասխանների համար մենք դիմեցինք quora.com կայքին՝ մասնագետներին հարցնելով, թե ինչ մենք չգիտենք հյուրանոցային համարների մասին:
Պատմություններից մի քանիսն անգամ վախեցնում են: Ներկայացնում ենք ամենաուշագրավ պատմություններն ու այն գաղտնիքները, որոնք թաքցնում են հյուրանոցները:
Համարների դռների դիտանցքներ
Չորս և ավելի աստղ ունեցող հյուրանոցների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքը ապահով ձեր համար:
Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար:
Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կան ինչ-որ խանգարում է. ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Թվարկածները կարող են պատճառ լինել այն բանի, որ նրանում տեղադրված է տեսախցիկ:
Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում:
Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել այն միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր:
Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ESPN ալիքի խմբագիր Էրին Էնդրյուսի՝ դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, պատկերացրեք, թե որքան սովորական մարդկանց կարող են թաքուն նկարահանել:
Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար: Մի ամաչեք նաև դիմել մենեջերին, եթե միջանցքում հանդիպում եք տարօրինակ մարդկանց: Հավատացեք, նա չպետք է այդտեղ լիներ և եթե նրան չեն վռնդի, ապա հաջորդ անգամ ընտրեք այլ հյուրանոց:
Մի օգտվեք սրճեփից
Չե՞ք կարողանում առավոտյան առանց սրճի: Մոռացեք սրճեփի մասին և անմիջապես ուղևորվեք հարևանությամբ գտնվող սրճարան: Այս մասին quora.com կայքից նախազգուշացնում են միաժանակ մի քանի ճանապարհորդներ:
“Իրը, որը ինձ մոտ ամենամեծ զզվանքն է առաջացնում, սրճեփն է: Այո, այն ունի մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սնունդի հետքեր”,- խոստովանում է Չիկագոյի հյուրանոցներից մեկի նախկին մենեջեր Քեն Լիմը:
Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն, զգուշացնում է ճանապարհորդ Քուփեր Վուդսը: “Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում”, — նշել է նա և խորհուրդ տվել օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել բաժակներն օճառով ու ջրով:
Ձեր ճամպրուկների համար ամենաավտանգ վայրը
“Փայտոջիլների պատճառով ավելի լավ է չբացել ճամպրուկն այնտեղ, որտեղ դա ձեզ կթվա ամենահարմարը: Մի օգտագործեք ճամպրուկների փայտե հենարանները”, — զգուշացնում է Ֆորեսթ Ջոունսը՝ առաջարկելով դրա համար ավելի չնախատեսված վայր:
“Ստուգեք լոգասենյակի հատակը և եթե այն բավականին մաքուր տեսք ունի, ապա ճամպրուկը բացեք այնտեղ: Դա ինքնըստինքյան անվտանգ է: Փայտոջիլները սիրում են փայտը”, — խորհուրդ է տալիս Ջոունսը:
Հիշեք երկու բան՝
-փայտոջիլները պաշտում են փայտը,
-փայտոջիլները տարածվում են ոչ թե կեղտոտ մարդկանց շնորհիվ, այլ փայտի վրա տեղակայված ճամպրուկների:
Պայուսակների և ճամպրուկների համար մետաղե դարակները և հենարանները նախընտրելի են, քանզի փայտոջիլների համար մետաղե հարթություններում կենդանի մնալու շանսերը ցածր են:
Մի մոռացեք ճամպրուկը միշտ փակ պահել:
Սենյակի ամենակեղտոտ առարկան
Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել 20-30 րոպե ժամանակ:
“Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք չեն մաքրում”, — նշում է Quora կայքի օգտատեր, ճանապարհորդության սիրահար, Հյուսթոնի բնակիչ Ուիլիամ Փեյնը:
Ինչպես նշել է Quora կայքի ևս մեկ օգտատեր Ջոն Լիչը, 2012թ.-ին Հյուսթոնի համալսարանի օգտատերերը հայտնաբերել են, որ հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը: Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները` առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է:
Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է:
Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է մաքրել դրանք հակաբակտերիալ անձեռոցիկներով:
Խուսափեք ծածկոցներից և գորգերից
Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք ձեր մաշկին չդիպչեն:
Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են: Այնուամենայնիվ աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն:
Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ էլ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են:
Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք:
Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժանագին հյուրանոցներում
Ընդհանրապես այսպես կոչված ձեռքի սրբիչներից խոսելիս պետք է հիշել, որ ոչ մի պարագայում դրանց չպետք է դիպչել հյուրանոցներում, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում):
Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները՝ հատակին, անկողնու կողքին և այլն:
Փորձեք ինչ-որ չափով թուլանալ
Դուք արդեն հասկացաք, որ յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենն է, մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է:
Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը լավ որակի չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ: Բացի դրանից, այժմ ավելի կարևոր է մյուս ճանապարհորդողների կարծիքները, ովքեր 4 աստղանի հյուրանոցին կարող են գնահատել 1 միավոր:
Բնականաբար դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, փայտոջիլների, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար վերջին շրջանում հյուրանոցի հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին:
Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին, և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ:
Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ: Եթե դա բավարար չէ, ապա գնեք հիգիենիկ մոնիտոր: Դա շարժական սարք է, որը կարող է ստուգել հեռախոսների, ծածկոցների և այլ նման առարկաների վրա բակտերիաների առկայությունը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.