«Իրավունք»-ի զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաև դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա ևս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» և նման պիտակները, չնայած անցել է բավականին ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:
Անահիտը թրաֆիքյորների, ինչպես ինքն է ասում՝ «ձեռքի խաղալիքը եղավ գրեթե կես տարի»: Հայաստան վերադառնալուց հետո էլ այդ թուրքական գերությունը հետապնդում է նրան:
«Անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Այդ կես տարին ինձանից խլեց ապրելու, դիմացինիս հավատալու կարողություններս ու ամենացավալին՝ ադեկվատությունս: Ինձ տարան հոգեբուժարանի, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիրներ, այժմ հաշվառված եմ հոգեբուժարանում: Հոգեբույժի հսկոսության տակ եմ:
Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը:
«Ես երբեք չեմ կարող մոռանալ թեկուզ մի դրվագ այն դժոխային ամիսներից, որ իմ կամքից անկախ անցկացրի օտար երկրում, օտար տղամարդկանց գրկում: Ապրում էի Հայաստանի փոքրիկ բնակավայրերից մեկում, միայնակ, սոցիալապես ծանր պայմաններում, չունեի մշտական աշխատանք: Ծանոթներիցս մեկն առաջարկեց մաքրուհու աշխատանք։ Թուրքիայում: Համոզեց, որ եթե մի քանի ամիս էլ աշխատեմ ու հետ գամ, ոչ մի բանի կարիք չեմ ունենա:
Ինձ դիմավորեցին ծանոթիս ասած մարդիկ, տարան ինչ-որ տուն: Մի քանի ժամ մնալուց հետո ասացին, որ պետք է առաջին անգամ աշխատանքի գնամ, ծանոթանամ աշխատանքիս բնույթին: Այդ պահին մտքովս էլ չէր անցնում, որ կես ժամ հետո հայտնվելու եմ ինչ-որ ակումբում, որտեղ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են տեղի քուրդ ու թուրք տղամարդիկ: Թշնամուս անգամ չեմ ցանկանա ապրել այդ րոպեները, որոնց միջով ես անցա այդ պահին:
Իհարկե սկսեցի ընդդիմանալ: Երբ սկսեցի բղավել, ընդդիմանալ, գլխիս վերևում կանգնեցին երկու հաղթանդամ տղամարդիկ՝ մտրակները ձեռքներին: Իսկ ինձ դիմավորողներն էլ բարձր ձայնով ծիծաղելով ասացին՝ դժվար դու ուզենաս էս մտրակների ուժին ծանոթանալ:
Չեմ ուզում անդրադառնալ հետագա դաժան մանրամասներին, միայն կասեմ, որ այդպես կես տարի շարունակ անընդմեջ ծեծի, սպառնալիքների, անհաց ու անջուր մնալուց զատ՝ ստիպված էի օրական ամենաքիչը 5-10 թուրք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման:
Ինձ ստիպում էին անել ամեն ինչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ծեծի ու սպառնալիքների դոզան էր մեծանում: Մի պահ եկավ, դարձել էի շնչող իր, որին ով ասես կարող էր մոտենալ ու հետն ուզածի պես վարվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» օրաթերթի 01.07.2016թ. համարում:
«Իրավունք»
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.