Ռուսաստանի ու Հայաստանի միջև հակաօդային միավորված պաշտպանության պայմանագիրն ավելի է ուժեղացնում Հայաստանի հակաօդային պաշտպանությունը:
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, հայտնում է թերթ.ամ-ը:
Վերջինս նշեց, որ ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ օգտագործելու են Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները:
— ՀՕՊ համաձայնագիրը շատ քննադատվեց: Ի վերջո՝ ի՞նչ նպատակ ունի Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ներդրումը:
— Սա համաձայնագիր է, որը գործում է երկու պետությունների միջև: Նպատակն այն է, որ երբ վտանգ լինի, ռազմական գործողություններ լինեն, պատերազմ սկսվի ՀՀ սահմաններին, այդ ժամանակ մենք կկարողանանք օգտագործել այս պայմանագիրը:
— Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս պայմանագիրը նման պայմաններում իսկապես գործի կդրվի:
— Երաշխիքն այն է, որ արդեն ամրագրված է և կառավարման մեխանիզմը մենք պետք է իրականացնենք: Բայց դեռ իրենք էլ պետք է վավերացնեն…
— Հայաստանի օդային սահմանին նվազագույնն ի՞նչ սպառնալիք կարող է լինել, որ այս պայմանագիրը գործի դրվի:
— Հայաստանի Հանրապետության ցանկացած օդային սահմանի խախտում…
— Միայն խախտումների դեպքո՞ւմ, թե՞ պայմանագիրը գործի կդրվի, եթե հակառակորդի օդային ուժերը նաև մոտենան:
— Կա ընթացակարգ, պրոցեսը սկսում է մինչև 50 կմ-ից:
— Եթե ՀՀ օդային սահմանին սպառնա վտանգը, Հայաստանը պետք է կապվի Ռուսաստանի հետ ու «դաբրո» ստանա՞ պայմանագիրը գործի դնելու համար:
— Ո՛չ, անմիջապես կարող ենք…
— Պարոն Նազարյան, համաձայնագրում կետ կա, որ այն ազգային ստորաբաժանման կողմից ղեկավարվում է խաղաղ պայմաններում: Իսկ պատերազմի ժամանա՞կ…
— Ոչ, ոչ, ամբողջությամբ չեք կարդացել: Կա կանոնակարգ, որն անբաժանելի մասն է պայմանագրի: Դրա 7-րդ կետը վերաբերում է պատերազմի ժամանակ զենքի կիրառմանը: Այնտեղ նշվում է, որ տվյալ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված… Ուղակի, գիտեք ինչ, պատերազմի ժամանակ հակաօդային պարագայում հարաբերական է: Պատերազմի ժամանակ մասշտաբներ են մեծանում, թե չէ գործընթացները…
— Կառավարում ասելով ի՞նչ է նկատի առնվում պայմանագրում: Կարծիքներ կան, որ մենք մեր ինքնիշխանությունը կառավարման տրամադրում ենք Ռուսաստանին:
— Այդպես չէ: Հայկական կողմն է անում:
— Ո՞ր կետով է ամրագրված, որ հայկական կողմն է կառավարում իրականացնում:
— Հայաստանը Ռուսաստանի հետ օդային սահման չունի: ՀՀ-ն ՌԴ-ում չունի տեղակայված որևէ ռազմաբազա, իսկ Ռուսաստանը Հայաստանում ունի: Ուստի, սա լրացուցիչ է… Իսկ կառավարումն արվում է 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Կառավարման գործառույթը մեր հակաօդային պաշտպանության պետինն է: Կրկնում եմ՝ այս պայմանագրով ավելի է ուժեղանում մեր հակաօդային պաշտպանությունը: ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում մենք օգտագործելու ենք Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները: Սա լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում:
— Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանում ենք: Մենք կկարողանա՞նք օգտագործել ռուսական ուժերը ՌԴ դաշնակիցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, եթե նրանք մեր դեմ քայլեն:
— Ռուսաստանի «դաշնակից» հասկացությունը հարաբերական է, քանի որ համաձայնագրով, եթե մեր օդային սահմանը խախտվի, ՀՀ-ն իրավունք է վերապահում օգտագործելու:
— Նախկինում, երբ թուրքական ինքնաթիռները հատեցին ՀՀ օդային սահմանը, ՌԴ կողմից արձագանք չեղավ:
— Այ հիմա արդեն ավելի օպերատիվ կլինի: Կառավարման այս համակարգն այդ հնարավորությունը կտա:
— Ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի օդային սահմանի հետ:
— Համաձայնագիրը ԼՂ պաշտպանության հետ կապ չունի:
— Բայց մենք ԼՂ անվտանգության երաշխավորն ենք:
— Մենք կօգտագործենք մեր ռեսուրսները, իսկ պայմանագիրը միայն Հայաստանին է վերաբերում:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.