Մայիսի 11-ին վրացի իրավապահները ձերբակալել են Ջավախքի Փարվանա գյուղի 56-ամյա բնակիչ Խաչատուր Առաքելյանին: Նրան մեղադրում են ադրբեջանցի գերուն թաքցնելու և զենք պահելու մեջ:
Խ. Առաքելյանի փաստաբան Սուրեն Բարեգյանը «Հետքին» պատմեց, որ մեղադրանքի համաձայն՝ Մառնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիները առևանգել են Ադրբեջանի քաղաքացի՝ ներկայիս Աղստաֆայի (Աղստևի շրջանի) շրջանի բնակիչ Ջեյհուն Նովրուզովին, և Ռուսաստանի Դաշնությունում նրա մեծահարուստ եղբորից պահանջել են սկզբից 500, այնուհետև 200 հազար դոլար գումար: Սակայն եղբայրն այդ մասին տեղյակ է պահել և Վրաստանի, և Ադրբեջանի իրավապահներին, ինքն էլ ժամանել է Վրաստան:
Չնայած առևանգողները սահմանն անցել և Ադրբեջանից են առևանգել գերուն և ամեն օր գերուն մի տեղից մյուսն են տեղափոխել, վրացի իրավապահները հեռախոսազանգերին հետևելով կարողացել են բացահայտել նրանց և հայտնաբերել գերուն:
«Եվ Վրաստանում է գործը բացված, և Բաքվում, հիմա Բաքվում սպասում են, թե էստեղ գործն ինչ է լինում: Իրավապահները ամեն ինչ լսել են հեռախոսազանգերով, իմացել են, թե ոնց են փող պահանջել, բայց Խաչատուրը դրա հետ գործ չունի, նրա հանցանքը շատ փոքր է, որ իր տունն են բերել և մի գիշեր պահել: Բայց դրանից առաջ այդ տղային մի ամիս ուրիշ տեղեր են պահել»,-հստակեցրեց փաստաբանը:
Մառնեուլի ադրբեջանցիներին Խաչատուրը ճանաչել է վաղուց: Նրանք ամառային տաք եղանակներին իրենց անասունները բերում են Փարվանայի շրջակայք և վրաններ՝ տեղացիների ասած՝ «բինաներ» տեղադրում այնտեղ: Վրաստանաբնակ ադրբեջանցիները Խ. Առաքելյանին մեկ օրով խնդրել են կացարան տալ իրենց: Խաչատուրն էլ տրամադրել է իր չբնակեցված տունը: Երեկոյան, երբ վերջիններս, փոքրիկ հավաք-խնջույք են կազմակերպել, Խաչատուրին իրենց հյուրի հետ են ծանոթացրել և ասել, որ վերջինս գերի է, ինչին Խաչատուրը չի հավատացել և մտածել է՝ իր հյուրերի հերթական կատակն է: Երբ ամեն ինչ բացահայտվել է, և իրավապահները սկսել են մասնակիցներին և վկաներին որոնել, եկել են Առաքելյանների տուն և խուզարկել այն: Մեղադրանքի համաձայն՝ խուզարկության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ է հայտնաբերվել: Առաքելյանին ձերբակալել են: Ընթանում է նախաքննություն:
Խ. Առաքելյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը: Փաստաբան Սուրեն Բարեգյանի խոսքով, Առաքելյանի կալանքը գրավով փոխարինելու իր միջնորդությունը հունիսի 18-ին կայացած նիստում դատարանը մերժեց, որովհետև դեռևս 6 կասկածյալներից որևէ մեկը ցուցմունք չի տվել: Ցուցմունք չի տվել նաև Խաչատուր Առաքելյանը:
Փաստաբանի խոսքով՝ երեք վրաստանաբնակ ադրբեջանցիները մեղադրվում են առևանգման մեջ, ևս երեքը՝ որպես ապաստան տվողներ՝ գերուն թաքցնելու մեջ:
Վրաստանի քրեական օրենսգիրքը Խաչիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքների համար նախատեսում է՝ առաջինի դեպքում 1-3 տարի ազատազրկում, երկրորդի համար՝ մինչև 4 տարի:
Փոկայի վրացական եկեղեցու քահանան իր կողմից դրական բնութագիր-խնդրագիր է գրել՝ խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել Խաչատուր Առաքելյանին: Այդ գրությունը փաստաբանն այսօր հանձնել է Վրաստանի գլխավոր դատախազություն:
Լուսանկարը՝ Լաշա Գաբելայի
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.