ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Հայկ Բալանյանի հետ:
— Պարոն Բալանյան, ի՞նչ կարծիք ունեք Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին, ինչպե՞ս եք գնահատում եռակողմ հանդիպումը, հայկական կողմին ի՞նչ տվեց այն: Թե հայկական, թե ադրբեջանական կողմերը գոհ են հանդիպումից: ԱԳՆ—ների մակարդակով, համենայնդեպս, երկու կողմն էլ բարձր են գնահատել երեկվա հանդիպման արդյունավետությունը:
– Հանդիպումն ուներ երեք կողմերի համար տարբեր նշանակություն և նպատակներ: Ռուսների համար հանդիպումը փորձ էր վերահաստատել Ռուսաստանի հատուկ դերը և նշանակությունը կարգավորման գործընթացում՝ վերադառնալով Կազանի փաստաթղթին, ինչպես նաև միջոց էր ստիպել Հայաստանին՝ վերահաստատել նախկինում վերցված պարտավորություններն ու համաձայնվել, այսպես ասած, շփման գծի դիտորդական առաքելության առավել թույլ և ոչ գործուն մեխանիզմի: Ռուսները չկարողացան վերադարձնել բանակցությունների սեղան Կազանի փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք, և հետևաբար խոսք չկա կարգավորման գործընթացում Ռուսաստանի հատուկ դերի հաստատման մասին: Սակայն փաստացի ապագա բախումների կանխարգելման և վերահսկման մեխանիզմի հարցը վերածվեց Կասպրշիկին մի քանի օգնականի ավելացման կետին, իսկ Երևանը չհամարձակվեց հրաժարվել նախկինում վերցված պարտավորություններից:
Բաքվի համար էական էր, որ Մոսկվան հանդես չեկավ որպես խաղաղության հստակ երաշխավոր, չմատնանշվեց նախահարձակ կողմը և խաղաղությունը խախտողների նկատմամբ որևէ պատժամիջոց կամ վերաբերմունք: Սերժ Սարգսյանի միակ նպատակն, ըստ ամենայնի, ժամանակ ձգելն էր: Ընդհանուր առմամբ հանդիպումը գնահատում եմ որպես մի միջանկյալ զինադադար նոր սաստկացումից առաջ՝ ռազմական կամ քաղաքական: Կողմերն իրարից շատ հեռու են, և Բաքվի պատրաստակամությունը՝ հարցը ուժով լուծել, ոչ մի եղանակով մեր «դաշնակցի» կողմից չի զսպվում և չի զսպվելու: Ալիևն այդ փաստն ապրիլյան բռնկումից հետո կրկին իր համար վերահաստատեց և գործելու է նույն եղանակով, իսկ Մոսկվան չունի ոչ մի շարժառիթ զսպելու Բաքվին, եթե իր «առանձնահատուկ» դերին ու նպատակներին Արևմուտքը և Երևանը համաձայն չեն:
— Պարոն Բալանյան, կարծես ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների կողմից ևս տրվեց լրացուցիչմանդատ Մոսկվային Արցախի հարցում հատուկ դեր ու նշանակություն ունենալուհամար: Համանախագահող մյուս երկրների պասիվ գործելաոճը, որը նկատելի էրապրիլյան օրերին, կարծես հիմա արդեն պաշտոնական, ֆորմալ տեսք է ստանում:Ինչո՞վ է պայմանավորված սա:
– Ոչ ոք չի ուզում դիվանագիտական տապալման համար պատասխանատու լինի: Մոսկվան սկզբնական փուլում նախաձեռնող էր, Արևմուտքը թողեց իրավիճակը, որպեսզի Մոսկվան իր դիվանագիտական ջանքերում տապալվի, և այն տապալվեց: Այժմ, երբ պարզ է, որ կարգավորում չի ստացվում, և լրագրողների ուշադրություն, շքանշաններ ու դափնիներ չեն լինելու, այլ լինելու են մեղադրանքներ ու տապալում, և Արևմուտքը, և Ռուսաստանն իրար վրա են գցում իրավիճակի համար պատասխանատվությունը, որը ոչ ոք չի ուզում կրի:
Իսկ մանդատ տրամադրելն առանց գործուն աջակցության ընդամենը միջոց է մրցակցին «պադստավկա» անելու:
—Պարոն Բալանյան, հասկանալի է նաև, որ ՀՀ իշխանությունների ցանկությունն էլ ժամանակ ձգձգելն է: Եվ դա արդեն իսկ համարում են ձեռքբերում: Առջևում ի՞նչ զարգացումներ են սպասվում, որովհետև տպավորություն է, որ ընդամենը կողմերը վերադարձել են նախաապրիլյան ժամանակաշրջան: Խնդրի լուծումը բանակցային հեռանկարով հասկանալի է, որ մշուշոտ է:
-Նախաապրիլյան իրավիճակին վերադառնալ անհնար է. Ադրբեջանը հասկացել է, որ իր գործողությունների համար չի պատժվի, առավել ևս, եթե հաղթի: Ադրբեջանը որոնելու է, սպասելու, ստեղծելու է հարմար առիթ նոր խոշոր բախումներ իրականացնելու, իսկ մանր, սահմանային ճնշումը շարունակելու է որպես միջոց՝ ստիպելու հայկական կողմին գնալ զիջումների: Այդ ճնշումը շարունակվելու է ներկայացվել նաև եռանախագահներին որպես խաղաղության հաստատման և Երևանին հավելյալ զիջումների պարտադրման միջոց: Ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունը եռանախագահներին ձեռք է տալիս. Արևմուտքի համար այդ բախումները լավ առիթ են դիտորդ-խաղաղապահների հարցն ակտուալ պահելու, իսկ Մոսկվայի համար՝ հարցն իր սցենարով լուծելու: Ուստի նախաապրիլյան իրավիճակին վերադարձ չեմ սպասում, վիճակը մնալու է լարված և մազից կախված: Դեռևս այդպես է լինելու, առնվազն մինչև Ադրբեջանի եկամուտների ու տնտեսության հերթական էական անկումը, որն ընդհանուր առմամբ նշմարվում է: Սերժ Սարգսյանի կողմից որևէ սկզբունքային քայլ կամ նախաձեռնություն չեմ ակնկալում: Իրավիճակը կարող է վերածվել և իսկական պատերազմի, սակայն Սարգսյանը փորձելու է ամեն գնով խուսափել պատերազմից և ձգել ժամանակն ինչքան որ կարողանա: Կհաջողվի այդ մոտեցումը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն այդ մոտեցումը լիարժեք պատերազմից պակաս ռիսկային չէ, քանի որ ռեսուրսների տեսակետից հակառակորդն ունի առավելություն, և զուտ ֆինանսական տեսակետից այդ մրցակցությունը մեր օգտին չէ: Մենք ծախսում ենք տարիներով կուտակած զինապաշարն ու սպառազինությունն առանց էական ռազմաքաղաքական արդյունքների ու հակառակորդի շեշտակի ճնշման, իսկ Բաքուն կարող է այդ ռեսուրսներն արագ վերականգնել և նույնիսկ շարունակել վերազինվել:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.