Այս օրերին, երբ Արցախում իրավիճակը լարված էր, բազմաթիվ բողոքներ էին հնչում, որ Հայաստանում գործող բջջային օպերատորները պետք է հանեն ռոումինգի ծառայությունը Հայաստանի և Արցախի միջև:
Լրագրողների հետ զրույցում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է վերանայել Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգ ծառայության սակագինը, ասաց, որ երբ պետք է մտնեն հեռահաղորդակցության հարաբերությունների մեջ այլ տարածքի օպերատորների հետ, պարտավոր են ենթարկվել Միջազգային բջջային կազմակերպության օրենքներին և նորմատիվներին։
Ըստ նրա, եթե Արցախում գործեն նույն սակագները, ինչ Հայաստանի շուկայում, կարող է հարց բարձրանալ՝ Հայաստանն ու Արցախը նո՞ւյնն են:
«Այստեղ ես կարող եմ հակահարց տալ, որ Հայաստան ու Արցախը մեկն են, ինչո՞ւ ունեն երկու նախագահ, երկու կառավարության, երկու խորհրդարան, երկու բանակ: Հարցը շատ դժվար է: Կրկնում եմ՝ մենք գործում ենք Միջազգային բջջային կազմակերպության նորմերի, օրենքների, ստանդարտների ներքո»,- ասաց Ռ.Յիրիկյանը:
Ինչ վերաբերում է ռոումինգի սակագնի իջեցմանը, ապա Յիրիկյանը նշեց, որ այն կարգավորվում է պայմանագրային հիմունքներով, և եթե այսօր` որպես օպերատոր, ցանկությունը հայտնեն նվազեցնել միջազգային ռոումինգի սակագինը, դա կվնասի Արցախում գործող օպերատորներին: «Մենք չենք կարող իջեցնել մեր սակագինն ավելի ցածր, քան տեղում գործող օպերատորի սակագինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքեք *101*համարը#, կխոսեք 25 դրամով, և դա հաշվարկվում է վայրկյանով, այլ ոչ թե կլորացվում է րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, բայց, չնայած դրան, մենք ուզում ենք մի փոքր էլ նվազեցնել սակագինը»,- ասաց նա:
Ըստ Յիրիկյանի՝ սակագինը մի փոքր էլ նվազեցնելու համար հիմա գնում են բանակցություններ, որ փորձեն ինչ-որ ելք գտնել: Նա նշեց, որ անձամբ հանդիպել է զինվորների հետ, և նրանք էլ բարձրացրել են այս խնդիրը: Յիրիկյանը զինվորներին խոստացել է մի քանի ամսվա ընթացքում, բանակցությունների արդյունքում, ինչ-որ ելք գտնել:
Միաժամանակ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ իրենք ամենախոշոր հարկատուն են Հայաստանում, իրենց վճարած հարկից ծախսվում է զինվորի վրա:
«Որևէ մեկը չի կարող ասել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն անտարբեր է զինվորի հանդեպ: Մենք իրականացնում ենք շատ ծրագրեր, որոնց մասին չենք ցանկանում ասել, երբեք չենք էլ խոսի, որոնք անմիջապես օժանդակում են խրամատում կանգնած հայ զինվորին»,- ասաց նա:
«2005 թվականի սկզբին, երբ անդամակցեցինք կազմակերպությանը, զգուշացրեցին, որ հանկարծ գործունեություն չիրականացնենք Արցախում, մենք ձեզ կզրկենք լիցենզիայից: Իրավիճակը միայն մեզ մոտ չէ այդպես»,- վերջում ավելացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.