Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչները պատրաստվում են իրենց պատշգամբները վարձով տրամադրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են հետևել «Ֆորմուլա 1» մրցաշարին, որը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկում է հաջորդ շաբաթավերջին։
Մոնակոյից և Սինգապուրից հետո Բաքուն աշխարհի երրորդ քաղաքն է, որը «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնում է քաղաքի փողոցներով:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հիշեցնում է, որ երկրի իշխանությունները դեռևս ամիսներ առաջ էին Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչներին կոչ արել՝ օգտվել ընձեռված հնարավորությունից և փող աշխատել։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հատուկ շեշտել էր, որ գնային որևէ սահմանափակումներ չեն լինի։ Բերելով սեփական օրինակը՝ ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել էր, որ Մոնակոյում ինքն էլ էր ինչ-որ մեկի պատշգամբը վարձակալել՝ խաղին հետևելու համար։
Մինչ ադրբեջանական սոցցանցերում հեգնում էին պաշտոնյային իր հայտարարությունների համար, Բաքվի կենտրոնում պատշգամբ ունեցողները գնային քաղաքականություն էին մշակում՝ մեկ պատշգամբի գինը 300-400 մանաթ կամ 30-40 դոլար, ընդ որում՝ առաջին օրվա վարձակալությունը ավելի էժան է, քան երկրորդ օրվանը։ Վճռական օրվա մրցումների համար պատշգամբների գինը կարող է հասնել մինչև 50 դոլարի։
«Ես իմ պատշգամբը տրամադրում եմ 300 մանաթով։ Կարող եք գալ, նստել, դիտել։ Բացի այդ, գնի մեջ մտնում է նաև քաղցրավենիքով թեյ», — պատմում է բաքվեցի Վահիդ Վալիևը և խոստանում, որ միանգամից երկու օրվա համար պատշգամբ վարձակալողները հատուկ զեղչեր կունենան։
«Մրցումների տոմսերի իրական գինը 120-ից 472 դոլար է։ Իհարկե շատ թանկ է։ Մեր երկրում նման մրցաշարեր անցկացնելու անհրաժեշտություն չկար։ Միգուցե ինչ-որ մեկն ուզում էր ինչ-որ բա՞ն ցույց տալ սրանով», — մեկնաբանում է Բաքվի բնակիչներից մեկը։
Հունիսի 17-19-ը Բաքվում նախատեսված «Ֆորմուլա 1» մրցարշավը տեղի է ունենում ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Միջազգային լրատվամիջոցները ամիսներ առաջ մտավախություն էին հայտնում, որ Ադրբեջանը կարող է չեղյալ հայտարարել մրցարշավը։ Բաքուն, սակայն, հայտարարեց, որ չնայած ահռելի ծախսերին, վճռական են «Ֆորմուլա 1-ը» բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, վստահ լինելով, որ այն մեծ օգուտ կբերի տնտեսությանը՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Մինչդեռ «Ռոյթերզ» գործակալության հաշվարկների համաձայն՝ մրցարշավը շատ ավելի թանկ կարժենա Բաքվի համար, քան իշխանություններին է թվում։ Գործակալության տվյալներով՝ տոմսերի վաճառքից եկամուտները սովորաբար չեն գերազանցում մի քանի տասնյակ հազար դոլարը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.