«Դաեշ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի եւ Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի տարածքներում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի եւ Իրաքի որոշ շրջաններից, «Դաեշ»-ի ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում. գրում է «Ամերիկայի Ձանը»:
«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն եւ ստիպում նրանց միանալ «ահաբեկիչներին», — նշում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:
Զեկույցի համաձայն, «Բոքո Հարամ»-ի ահաբեկիչները 2015-ին սպանել են հազարավոր մարդկանց Չադում: Սոմալիում «Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչներն իշխանափոխության փորձի ընթացքում զանգվածային սպանություններ են կազմակերպել, իսկ Մերձավոր Արեւելքում եւ Հնդկաստանում կրկին գլուխ է բարձրացրել Ալ Քաիդան:
«Ուղղակի ահաբեկիչներ սպանելով՝ անհնար է վերացնել ահաբեկչությունը: Անհրաժեշտ է հաղթահարել ահաբեկչություն ծնող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պատճառները», — նշում է «Բրուքինգս» հաստատության վերլուծաբան Քեննեթ Փոլաքը:
Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություններ, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում «Դաեշ»-ը:
«Դաեշ»-ը ռազմավարական վտանգ է: Ոմանք կարող են չհամաձայնել, սակայն, երբ խոսքը ահաբեկչության մասին է, ԱՄՆ-ի համար դա «Դաեշ»-ն է», — ասում է ՝՝Ատլանտյան խորհրդ՛՛-ի վերլուծաբան Ալեքս Վարդը։
Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.