Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ողջունում է Ժիրայր Սեֆիլյանի կոչը՝ հետ վերցնել ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե ոչ միայն պետք է վերցնել մեր տարածքները, այլ դեռ մի բան էլ ավել:
«Կարծում եմ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է պահանջի իշխանությունից՝ պատժել նրանց, ովքեր պատճառ դարձան այդքան զոհերի, պարզել, թե ով է թույլ տվել սահմանային հրամանատարին արձակուրդ գնալ մարտի 30-ին կամ 31-ին: Ովքեր են այդ անփույթները: Պատերազմը քթիդ տակ, դու գնում ես արձակու՞րդ: Անպայման քրեական գործեր է պետք հարուցել»,-նշեց նա:
Ազատ Արշակյանին անհանգստացնում է նաեւ, թե ուր են անհետացել բանակի սպառազինմանն ուղղված գումարները. «Ու՞ր են մեր փողերը, ու՞ր են մեր դռոնները, սպառազինությունները: Եթե չկար մեքենայի գումար, ոտքով ման գայիք, եթե չկար գումար՝ չունենայիք սփյուռքի նախարարություն, չկար կուլտուրայի համար փող, չունենայիք այդ նախարարությունը, բայց պաշտպանությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է ստանա իր գումարը, մնացածը թող ոտքով ման գան, կապուտաչյա քարտուղարուհի թող չունենան»,-ասաց նա:
Արշակյանի խոսքերի հետ համաձայն չէր ասուլիսին ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում թերացած անձինք պատժվել են: Նա նաեւ ճիշտ չի համարում այս շրջանում 800 հեկտար տարածքը հետ գրավելու կոչերը. «Առաջ ընկնել չի կարելի՝ առանց մասնագիտական վերլուծությունների, էմոցիաներով չի կարելի առաջնորդվել»,- նշեց նա:
a1plus.am
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.